Բարև հայեր :)
Վերջապես հասա իմ նոթբուքին: Ոնց որ հարազատ անկյուն լինի էս անծանոթ միջավայրում:
Թռիչքն ահավոր էր: Դե պատկերացրեք` 6 ժամ դեպի Փարիզ (ինչն իմ համար նորություն չէր), դրանից հետո էլ 11 ժամ դեպի ԱՄՆ: Միակ փրկությունը ֆիլմերն էին, չնայած 4րդ ֆիլմից հետո 5րդը արդեն չէր ընկալվում: Ընդհանուր ճանապահրը մոտավորապես 20 ժամ խլեց:
Պապաիս տեսա վերջապես, շատ էի կարոտել: Օդանավակայանից տուն գնալուց անհնար էր հայացքը մեքենայի պատուհանից թեքել: Սիրուն ա շատ: Քաղաքը ոնց-որ 2 մասի բաժանված լինի: Մի մասը փոքր տնակներ և այգիներ են, իսկ մյուս մասը` բարձրահարկ շենքեր, օֆիսներ, խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր: Սիրունա~ մի խոսքով:
Տպավորությունները շատ խառն են: Դեռ մի քանի օր ա անցել ու չեմ հասցրել կողմնորոշվել: Տեսնենք, թե ինչ կստացվի: Դեռ չեմ պատկերացնում ինչ կլինի: Ինչ անել, ինչից սկսել: Ամենինչ շատ խառն ա թվում, նոր, անսովոր:
Կարոտում եմ Երևանը: Չէ, քաղաքը չէ, քաղաքն ընդհանրապես չեմ կարոտում: Ինձ հարազատ մարդկանց եմ շատ կարոտում: Մի տեսակ դատարկ ա օրս առանց իրանց: Ինչքան էլ շարունակում ենք համացանցով շբվել, մեկ ա, էն չի:
Շատ եմ ուզում ստեղ ինձ տրված բոլոր հնարավորությունները օգտագործել, որոնք, իհարկե, ավելի շատ են ու ավելի ռեալ, քան Երևանում: Բայց ինչ-որ բանից վախում եմ: Նոր սկզբից երևի, կամ ինչ-որ ուրիշ բանից: Ինքս էլ դեռ չեմ հասկանում, լավ չեմ պատկերացնում թե ինչ ա կատարվում: Մտքերս ու զգացմունքներս խառնվել են իրար: Մտածել ա պետք: Ինչով էլ փորձում եմ զբաղվեմ, բայց բացի սօադ լսելուց ուրիշ ոչմիբան չի ստացվում: Կսկսեմ նկարել մոտ ապագայում: Մուսաս Երևանում ա մնացել, սպասում եմ ինքն էլ տեղ հասնի:
Ու սենց... Դեռ այսքանը: Կատուն բոլորիտ գրկում ու պաչում ա :
Միու~
Չէ, ավելի ճիշտ արդեն
Meow~