Մեծ, հսկայական սենյակ: Քամի, վառարան, փայտե հատակի ճռռոց: Եվ լռություն:
Փորձում եմ հիշել, լարում եմ բոլոր զգայարաններս: Չի ստացվում: Մթություն: Անհայտություն:
Քայլում եմ սենյակով մեկ, փորձում գտնել ծանոթ իրեր: Կամ ինչ-որ բան: Գոնե ինչ-որ բան: Այ եթե պատերը մոխրագույն չլինեին բավականին հաճելի սենյակ կլիներ-մտածում եմ ես, հերթական անգամ շրջելով սենյակում: Վառ կարմիր գույնի վարագույրներ կախված հսկայական պատուհաններից, կաշվե կահույք, փայտե պահարան, լցված հին գրքերով: Եվ մոխրագույն պատեր: Ճնշող պատեր, որոնք կարծես թե իրենց մեջ են քաշում սենյակի ողջ գույները, տաքությունն ու գեղեցկությունը:
Չէ, ստեղ ոչինչ չկա-մտածում եմ ես, շարժվելով դեպի դուռը:
Դուրս եմ գալիս:
Մեկ այլ սենյակ: Ծանոթ սենյակ: Ես այստեղ եղել եմ: Շատ շուտ: Լույսերն անջատված են և շատ ցուրտ է, չնայած որ ես սովոր էի տեսնել այս սենյակը վառ լուսավորված և մարդկանցով լի: Առաստաղից կախված փոքրիկ ջահը տարորինակ շողքեր է նետում պատերին նկարելով երևակայությունը գրգռող պատկերներ:
Դուռն է ճռռում, ու չգիտեմ ինչի ես զարմացած չեմ որ սենյակի մեջտեղը կանգնած է ինչ-որ մեկը:
Կշարունակի Ստելլա Բարսեղյանը <3
No comments:
Post a Comment