-Բարև,-կարծես լսեցի հեռավոր պատասխան:
Սարսուռ անցավ ողջ մարմնովս: Նայեցի շուրջս: Նստարան, հսկայական
բարդի: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես ես հիշում էի: Վաղուց է չէի եղել այստեղ:
-Կարոտել եմ…-լսվեց նորից շշնջոց:
-Ես էլ…-չդիմացա ես ու պատասխանեցի: Պատասխանեցի բարդու տերևների խշշոցին: Արցունքները
գլորվեցին աչքերիցս: Մաքրեցի շալով ու ավելի պինդ փաթաթվեցի:
Այս ամենը ինձ ուղղակի թվում է: Կարոտի ցավը այնքան իրական է, որ
ցավում է ամբողջ մարմինս:
Մեղադրելն հիմա ավելի հեշտ էր թվում քան ուրիշ ինչ-որ բան զգալ: Մեղադրանք և զայրույթ: Եվ կարոտ: Սարսափելի մի կարոտ,
որն անցնում է անոթներով, խառնվելով արյան հետ, այրում է մարմնի ամեն մի հատվածը, ամեն
մի մոլեկուլը: Այրում է, սև հետքեր է թողնում հոգուս վրա, սև մոխրոտ հետքեր, որոնք
ժամանակի ընթացնում ավելի են սևանում ու ցավում:
Ինչ անել? Ինչպես շարունակել կյանքի ճանապարհը միայնակ?
Դիմացս կարծես մի հսկայական դուռ է փակվել, երջանկության դուռ, որի
հետևից գալիս է նրա ձայնը, նրա ծիծաղը:
Պարկում եմ նստարանին: Քամին
ուժեղանում է: Մրսում եմ:
-Վեր կաց, վեր կաց գնա տուն-ասում եմ ինքս ինձ:
Բարդու տերևներն են խշշում, հիշացնելով ինձ այս աշխարհում ամենաթանկ
և ամենասիրելի մարդու ձայնը, որը ես էլ երբեք չեմ լսի: