Ստանդարտ

Նկատե՞լ եք թե ինչ նման ենք մենք բոլորս իրար: Ստանդարտ ենք:
Զգացմունքներն ի նկատի ունեմ:  Ավելի շուտ, թե ինչպես ենք մենք մեր զգացմունքները արտահայտում:
Բոլորս էլ մեր կյանքը ունենք: Մարդ կա տանն ա սիրում նստել, մարդ կա ակտիվ կյանք ա սիրում,  շփվող ա, մարդ կա մենակություն ա սիրում և այլն:  Բայց միշտ պահ ա գալիս, երբ բոլորս նույն բանն ենք զգում: Ուրախանում ենք, տխրում ենք, տառապում ենք, սիրահարվում ենք, լացում ենք:
Բոլորս տարբեր, բայց, միաժամանակ, բոլորս միանման:  Լինումա չէ, կարդում ես ինչ-որ մեկի կարգավիճակը համացանցում, ինչ-որ մեկի գրառումը բլոգում ու ասում "իմ մոտ հենց սենց ա...":
Նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց զգացմունքները ցույց չեն տալիս, այդքան էլ ուժեղ չեն: Դա միայն միջոց է հերթական հիասթափությունից խուսափել:  Իրանք ուղղակի չեն ուզում իրենց թուլությունները ցույց տալ, չեն կիսվում մարդկանց հետ:
Բայց երբ որ մենակ ես, ուժեղ լինելու կարիք չկա...
Ստանդարտ են զգացմունքները: Էտ մտքից մի տեսակ սարսափում եմ:
Մտածում ես մեկ-մեկ, որ ոչ մեկ սենց բան չի զգացել: Բայց իրանակում տենց չի: Իրականում նման խնդիրներ  ունեցել է/ունի/կունենա ամեն մեկը: Իզուր չի չէ "ո~նց եմ քեզ հասկանում" արտահայտությունը ասվում:
Մտահոգություններ, ընտանեկան հարաբերություններ, անձնական հարաբերություններ, ընկերներ, ծանոթներ,  կռիվ/"տռագեձիա"...
Այդպես չի՞:
Ու ոչմեկ ոչինչ չի կարա անի: Մենք բնույթով ենք տենց:
Տարբեր ենք բոլորս: Չափազանց տարբեր: Բայց մտքեր/զգացմունքներ արտահայտելու միջոցները բոլորիս մոտ էլ նույնն են:
Նույն խոսքերը, արտահայտությունները:
Ու իրականում հեչ կապ չունի, որ բոլորս էլ տարբեր  ենք մտածում, պատկերացնում և ապրում: Հեչ կապ չունի, որ ամեն մեկը իր յուրահատուկ ձևով ա զգում:
Խոսքերը ստանդարտ են: Բոլորի մոտ են ստանդարտ:
Ահավոր ա...
Միու~

Անիմաստ զգացմունքների մասին


Մոռացել էի արդեն թե ինչ ա նշանակում գնալ քաղաքից դուրս մեծ ու հետաքրքիր շրջապատով: Էնքան ժամանակ ա նոր մարդկանց հետ չէի ծանոթացել, որ ինձ արդեն թվում էր թե ես "антисоциальный" մարդ եմ: Կատարյալ վիքենդ էր:
Գիտեք, պահ ա գալիս որ նենց եմ ուզում "օֆֆ" կնոպկա ունենամ...
Որ ամեն մի տեսակի զգացմունք մի վայրկյանում անջատեմ ու իմ համար հանգիստ ապրեմ: Էնքան էլ շատ են էտ անտեր զգացմունքները, մեկը մյուսից ուժեղ, ցավոտ, անիմաստ, ճնշող: Հանգիստ չեն թողում, խանգարում են նույնիսկ:  Նենց եմ ուզում որոշ զգացմունքները ընդհանրապես ջնջեմ կյանքիցս, ուղղակի էլ չմտածեմ, չզգամ... Ապրեմ օֆֆլայն ռեժիմով, որ ոչ մեկ ինձ չտեսնի, չխոսա հետս, ուղղակի հանգիստ թողնի:
Ազդում են իմ վրա էտ անիմաստ զգացմունքները: Երբ որ գիտես, որ մեկ ա ոչմիբան դա չի փոխի, բայց չես կարում ուրիշ կերպ...
Նենց կուզենաի ընդհանրապես ամենինչի վրա թքած ունենաի, որ ամեն մի արտահայտությունը վրես չազդի, չտանջի, չնեղի...
Էնքան եմ ասել, որ ես պաֆիգիստ եմ, բայց մեկ ա պահ ա եկել, որ չեմ կարողացել ինքս ինձ էլ պահեմ:
Զգացմունքներ-օֆֆ:
Ուղղակի օֆֆ:
Բա երանի չԷ~ր...
Միու~


Խառը~


Ըհըն. դե բարև... թվում ա թե պետք ա ասեմ բլոգ, բայց չէ:
Բարև անքնություն, բարև ֆիզիկայի հին տետր:
Նորից գիշեր, նորից լռություն: Ինչ դժվար ա մեկ-մեկ լինում զգացմունքները ու մտքերը ատահայտել: Զգում եմ է, որ լիքը ասելու բան ունեմ, որ խեղդվում եմ չասված խոսքերից, բայց արդեն կես ժամ ա, ինչ նայում եմ դատարկ սպիտակ թղթին ու մտածում թե որտեղից սկսեմ:
Լավ օր էր: Շատ լավ օր էր: Չգիտեմ ինչի, բայց շատ բարձր տրամադրություն ունեի, ուրախ էի, թեթև էի ինձ զգում: Կարճ ասած մի վիճակ, որն ինձ հետ  այս վերջի մի քանի տարվա մեջ շատ քիչ ա պատահել:
Բայց դե գիտեք "закон подлости" ստեղ են ասել:
Ընդամենը մի քանի խոսք, մի նախադասություն, ու ոնց որ էս օրը իմ հետ եղած չլիներ:  Մաքրեց սաղ դրական էմոցիաները, տակն էլ մնացին էս մտքերը:
Ինչ աննոռմալ մարդ եմ բայց ես:
Իմ ամենամեծ երազանքը իրականացել ա, բայց ես չեմ կարողանում էտ փաստը լիաթոք վայելել: Մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ որ ավելի լավ ա չլիներ... Ոնց որ կողքից խանգարի ամենինչին:  Իմ յուրաքանչյուր քայլին:
Կարոտում եմ: Շատ եմ կարոտում տարբեր մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա իմ կողքին չեն: Ինչ արած, ինձ մնում ա մենակ ատամները ամուր սեղել ու դիմանալ:
Բա... սենց բաներ..
Գնամ քնեմ երևի...
Միու~


Չստացված կադրեր

Գիշեր ա: Շատ հով ու հաճելի գիշեր: Ափսոս չեմ կարողանում քնեմ:  Չեն թողնում քնեմ: Մտքերս: Հատկապես անկապ, անիմաստ ու ուժեղ ցավ պատճառող մտքերս: Մի կողմից գիտեմ, որ ինքս եմ մեղավոր, որ պետք ա միքիչ էլ սեփական զգացմունքները կառավարել իմանալ: Բայց...
Մենակ տեսնեք, թե ինչ թատրոն ա հիմա  մտքումս: Իրական դեմքեր, իրական իրավիճակներ և ոչ իրական ավարտ: Ոչ իրական գործողություններ,  հետևանքներ, խոսքեր, երկխոսություններ:
Այն ամենը, ինչ կարող էր լինել, այն ամենը, ինչ ուզում  էի որ լիներ:
Ոնց որ չստացված կադրեր լինեն էտ պահերը:  Երբ որ նայում ես նկարին, ասում ես "բայց կարաի լավ նկարեի, կարաի պահը բռնացնեի, ու հիմա` ինչ ափսոս, որ չստացվեց, ինչքան լավը կարար լիներ":
Այ հենց սենց:
Երևի թատրոն չէ, սխալ համեմատություն արեցի:  Չստացված կադրեր: Լիքը չստացված կադրեր: Շխկ... ֆոկուսից դուրս ա: Շխկ... լղոզված ա: Շխկ...էլի ինչ-որ բան էն չի: Ու այ տենց լիքը չստացված կադրեր:
Գիտեք, նենց լռություն ա... 4 անց 20 ա: Ահավոր լռություն ա: Մի տեսակ ճնշող, վատ զգացողություններ առաջացնող լռություն ա: Ու հենց այս լռության պատճառով մտքերիս ձայները հազար անգամ ավելի բարձր են լսվում: Ու հազար անգամ ավելի ռեալիստիկ են թվում...
Էս գիշերն էլ սենց փորձեցի "գլորեմ": Մնում ա վաղը ձեռագիրս հասկանամ:
Վերջ, փակում եմ իմ հին ֆիզիկայի տետրը, ԲԳ :)
Միու~

Ոչինչ, կանցնի

Հեչ մտածե՞լ եք, թե ինչ ա զգում խորհրդի կարիք ունեցող մարդը, երբ պատմելով դիմացինին իր հոգու եղած-չեղածը, հույսի ու ջերմ խոսքերի փոխարեն լսում ա "ոչինչ, կանցնի" արտահայտությունը:
Դե պատմեմ, լսեք:
"Ոչինչ, կանցնի":
Չոր: Կոպիտ: Անտարբեր: Անհույս: Նույնիկս հոգու խորքում ինչ-որ բան կոտրող,  ինչ-որ չափով էլ հուսախաբ անող խոսքեր: "Ոչինչ, կանցնի": Մի վայրկյանում ամեն մի տեսակի զգացմունքները ջարդող արտահայտություն: Ես կասեի դաժան արտահայտություն:
Եղե՞լ եք այնպիսի վատ վիճակում, որ չեք կարողացել նույնիսկ ստիպել ինքներտ ձեզ վեր կենալ առավոտյան անկողնուց: Կամ զգացե՞լ եք այնպիսի  մի ցավ, որ թվում ա թե միքիչ էլ ու կկորցնեք ընդհանրապես ինչ-որ բան զգալու ունակությունը:
Կարողա... Տարբեր են լինում իրավիճակները, տարբեր ձև են զգում մարդիկ:
Բայց բոլորիս մոտ էլ տենց պահերին առաջանում ա մոտիկ մարդու հետ կիսվելու ցանկություն, նրանից խորհուրդ լսելու ցանկություն: Պետք ա լինում, որ ինչ-որ մեկը մեզ այդ պահին հանգստացնի, քանի որ ինքներս հանգստանալու ի վիճակի չենք լինում: Ցավից, մտքերից, անորոշությունից, ինչ-որ իրադարձություններից և այլն:
Այ հենց էտ պահին, երբ պատմում ես քեզ տանջող բաների մասին ու մեկ էլ... "ոչինչ, կանցնի"... ու նորից.... "ոչինչ, կանցնի":
Նոր հիասթափություն ու նոր տանջանք: Մթոմ հները քիչ էին:
"Ախր...Ի՞նչը ոչինչ: Ո՞նց թե ոչինչ: Ու ե՞րբ ա անցնելու: Ախր ես հիմա եմ վատ..."-անցնումա մտքովտ էտ բառերից հետո:  Եվ իրոք... Փորձե՞լ եք ապագայի մասին մտածել, երբ ներկայում օդ չունեք շնչելու:
Չի ստացվի, չէ՞:
Իմ մոտ չի ստացվում, ինչքան էլ ապագան վառ ու  խոստումնալից լինի:
Չի ստացվում:
Հա, բան չունեմ ասելու, իհարկե կանցնի: Ամենինչն էլ անցնումա, թեկուզ և հաճախ մեզանից մի կտոր իրա հետ տանելով...
Բայց... "Ոչինչ, կանցնի":
Մի խնդրանք, ժողովուրդ(դե ում նեռվերը որ հերիքեց մինչև ստեղ կարդալ)...մի խնդրանք.
երբ ինչ-որ մեկը ձեր կարիքն ունի, մի ասեք ոչմի բան. ուղղակի գրկեք: Ամուր գրկեք: 
Միու~

Բարև~

Դե ինչ... ասեմ Միու (թարգմանաբար Բարև :Դ) իմ նոր բլոգին ու սկսեմ...
Վաղուց մտածում էի մի հատ էլ բլոգ բացել` սկսել մտքերս մայրենի լեզվով արտահայտել (չէ, ժողովուրդ, մլավելով չէ :Դ ընդամենը հայերեն :Դ) ու փորձել ոչ այնքան մռայլ ու դեպռեսիվ գրառումներ անել ինչպես ԼԺ-ում:  Տեսնենք, թե ինչ կստացվի: