Մենակ տեսնեք, թե ինչ թատրոն ա հիմա մտքումս: Իրական դեմքեր, իրական իրավիճակներ և ոչ իրական ավարտ: Ոչ իրական գործողություններ, հետևանքներ, խոսքեր, երկխոսություններ:
Այն ամենը, ինչ կարող էր լինել, այն ամենը, ինչ ուզում էի որ լիներ:
Ոնց որ չստացված կադրեր լինեն էտ պահերը: Երբ որ նայում ես նկարին, ասում ես "բայց կարաի լավ նկարեի, կարաի պահը բռնացնեի, ու հիմա` ինչ ափսոս, որ չստացվեց, ինչքան լավը կարար լիներ":
Այ հենց սենց:
Երևի թատրոն չէ, սխալ համեմատություն արեցի: Չստացված կադրեր: Լիքը չստացված կադրեր: Շխկ... ֆոկուսից դուրս ա: Շխկ... լղոզված ա: Շխկ...էլի ինչ-որ բան էն չի: Ու այ տենց լիքը չստացված կադրեր:
Գիտեք, նենց լռություն ա... 4 անց 20 ա: Ահավոր լռություն ա: Մի տեսակ ճնշող, վատ զգացողություններ առաջացնող լռություն ա: Ու հենց այս լռության պատճառով մտքերիս ձայները հազար անգամ ավելի բարձր են լսվում: Ու հազար անգամ ավելի ռեալիստիկ են թվում...
Էս գիշերն էլ սենց փորձեցի "գլորեմ": Մնում ա վաղը ձեռագիրս հասկանամ:
Վերջ, փակում եմ իմ հին ֆիզիկայի տետրը, ԲԳ :)
Միու~
19.07.11, 4:20
Ծանոթ իրավիճակ ա
ReplyDeleteաչքիս էսօր էլ ես հենց սենց գլորեմ էս գիշերը
ReplyDeleteմդա~ :(
ReplyDelete:((((( ահավոր ցավալիիիիաաա,որ կարդում ես ու հասկանում,որ հենց նույն իրավիճակը քո մոտա....տխուրաաա...հասկանում եմ քեզ....
ReplyDeleteուֆ Լիլ :(
ReplyDelete