Զգացմունքներն ի նկատի ունեմ: Ավելի շուտ, թե ինչպես ենք մենք մեր զգացմունքները արտահայտում:
Բոլորս էլ մեր կյանքը ունենք: Մարդ կա տանն ա սիրում նստել, մարդ կա ակտիվ կյանք ա սիրում, շփվող ա, մարդ կա մենակություն ա սիրում և այլն: Բայց միշտ պահ ա գալիս, երբ բոլորս նույն բանն ենք զգում: Ուրախանում ենք, տխրում ենք, տառապում ենք, սիրահարվում ենք, լացում ենք:
Բոլորս տարբեր, բայց, միաժամանակ, բոլորս միանման: Լինումա չէ, կարդում ես ինչ-որ մեկի կարգավիճակը համացանցում, ինչ-որ մեկի գրառումը բլոգում ու ասում "իմ մոտ հենց սենց ա...":
Նույնիսկ մարդիկ, ովքեր իրենց զգացմունքները ցույց չեն տալիս, այդքան էլ ուժեղ չեն: Դա միայն միջոց է հերթական հիասթափությունից խուսափել: Իրանք ուղղակի չեն ուզում իրենց թուլությունները ցույց տալ, չեն կիսվում մարդկանց հետ:
Բայց երբ որ մենակ ես, ուժեղ լինելու կարիք չկա...
Ստանդարտ են զգացմունքները: Էտ մտքից մի տեսակ սարսափում եմ:
Մտածում ես մեկ-մեկ, որ ոչ մեկ սենց բան չի զգացել: Բայց իրանակում տենց չի: Իրականում նման խնդիրներ ունեցել է/ունի/կունենա ամեն մեկը: Իզուր չի չէ "ո~նց եմ քեզ հասկանում" արտահայտությունը ասվում:
Մտահոգություններ, ընտանեկան հարաբերություններ, անձնական հարաբերություններ, ընկերներ, ծանոթներ, կռիվ/"տռագեձիա"...
Այդպես չի՞:
Ու ոչմեկ ոչինչ չի կարա անի: Մենք բնույթով ենք տենց:
Տարբեր ենք բոլորս: Չափազանց տարբեր: Բայց մտքեր/զգացմունքներ արտահայտելու միջոցները բոլորիս մոտ էլ նույնն են:
Նույն խոսքերը, արտահայտությունները:
Ու իրականում հեչ կապ չունի, որ բոլորս էլ տարբեր ենք մտածում, պատկերացնում և ապրում: Հեչ կապ չունի, որ ամեն մեկը իր յուրահատուկ ձևով ա զգում:
Խոսքերը ստանդարտ են: Բոլորի մոտ են ստանդարտ:
Ահավոր ա...
Միու~
No comments:
Post a Comment