Օգոստոսի 14
Հիշում եմ, ոնց էի ժամը 6-ից մի քանի ընկերների հետ կանգնած առաջի շարքում սպասում: Հիշում եմ, ոնց էի բառից բուն իմաստով լանգետ դառել էտ ճնշման տակ: Դե պատկերացրեք, մոտ 1000 հոգի ինչքան ուժ ունի բրդում ա: Չնայած, երևի ներկա եք եղել ու պատկերացնելու կարիք չկա:
Շոգ էր ահավոր, տոթ:
Հիշում եմ, ինչքան էի ոգևորված, ոնց էի սպասում էտ համերգին: Ուզում էի լավ ֆոտոներ անել, live լսել իմ սիրած երգերը, մոտիկից տեսնել Սերժին (հեռվից արդեն տեսել էի Համալիրում :Դ): Հիշում եմ, ոնց էինք ոտքով տուն գնում, անհնար էր երթուղային նստել: Պոստ-համերգային զգացողությունները, էն խառը հոգեվիճակը, որ տպավորություններն էնքան շատ են, որ թվում ա թե հեսա կպայթես ուրախությունից:
Էտ օրն էլ ինձ ամենամոտ ու թանկ մարդկանցից մեկին տեսա վերջին անգամ (Սկայպը հաշվում ենք?):
Օգոստոսի 15
Մարմարիկ: Ցուրտ քամի, ընկերներ:
Հիշում եմ, ինչքան էի ուրախացել, որ ստացվեց հարմարացնել ու գնալ 2 օրով: Վերջին օրերն էին, չգիտեի էլ երբ կհանդիպենք: Փորձում էի չմտածել դրա մասին, հիշել նախորդ օրվա տրամադրությունը, համերգից ստացած հաճույքն ու ուրախությունը: Չէր ստացվում:
Օգոստոսի 16
Հիշում եմ, ինչքան դժվար էր ընդունել էն փաստը, որ մնացել ա մի քանի ժամ: Հետ էի գնում Երևան, չէի կարող ավել մնալ:
Խառն էի ահավոր, լիքը բան չէի հասցնում, լիքը մարդկանց չէի հասցնում տեսնել: Վեստ փաբում էինք հավաքվել: Հիշում եմ, որ էտ մի քանի ժամը ահավոր արագ անցավ: Արագ բայց ուրախ ու ջերմ միջավայրում: Հին և նոր ընկերների հետ: Տուն գնացի: Պարկեցի միանգամից քնելու, որ ոչմիբան չհասցնեմ զգալ/գիտակցել: