Օգոստոսի 14
Հիշում եմ, ոնց էի ժամը 6-ից մի քանի ընկերների հետ կանգնած առաջի շարքում սպասում: Հիշում եմ, ոնց էի բառից բուն իմաստով լանգետ դառել էտ ճնշման տակ: Դե պատկերացրեք, մոտ 1000 հոգի ինչքան ուժ ունի բրդում ա: Չնայած, երևի ներկա եք եղել ու պատկերացնելու կարիք չկա:
Շոգ էր ահավոր, տոթ:
Հիշում եմ, ինչքան էի ոգևորված, ոնց էի սպասում էտ համերգին: Ուզում էի լավ ֆոտոներ անել, live լսել իմ սիրած երգերը, մոտիկից տեսնել Սերժին (հեռվից արդեն տեսել էի Համալիրում :Դ): Հիշում եմ, ոնց էինք ոտքով տուն գնում, անհնար էր երթուղային նստել: Պոստ-համերգային զգացողությունները, էն խառը հոգեվիճակը, որ տպավորություններն էնքան շատ են, որ թվում ա թե հեսա կպայթես ուրախությունից:
Էտ օրն էլ ինձ ամենամոտ ու թանկ մարդկանցից մեկին տեսա վերջին անգամ (Սկայպը հաշվում ենք?):
Օգոստոսի 15
Մարմարիկ: Ցուրտ քամի, ընկերներ:
Հիշում եմ, ինչքան էի ուրախացել, որ ստացվեց հարմարացնել ու գնալ 2 օրով: Վերջին օրերն էին, չգիտեի էլ երբ կհանդիպենք: Փորձում էի չմտածել դրա մասին, հիշել նախորդ օրվա տրամադրությունը, համերգից ստացած հաճույքն ու ուրախությունը: Չէր ստացվում:
Օգոստոսի 16
Հիշում եմ, ինչքան դժվար էր ընդունել էն փաստը, որ մնացել ա մի քանի ժամ: Հետ էի գնում Երևան, չէի կարող ավել մնալ:
Խառն էի ահավոր, լիքը բան չէի հասցնում, լիքը մարդկանց չէի հասցնում տեսնել: Վեստ փաբում էինք հավաքվել: Հիշում եմ, որ էտ մի քանի ժամը ահավոր արագ անցավ: Արագ բայց ուրախ ու ջերմ միջավայրում: Հին և նոր ընկերների հետ: Տուն գնացի: Պարկեցի միանգամից քնելու, որ ոչմիբան չհասցնեմ զգալ/գիտակցել:
Արմենիքս: Ջելատո: Կանգառ: Թթու վարունգ: Փուչիկներ: Նոր էի ծանոթացել արմենիքսցիների հետ: Բայց շատերին արդեն հասցրել էի լիաթոք սիրել ու ինձ շատ հարազատ էի համարում: Ափսոսում էի ահավոր, որ չհասցրեցի ավելի շատ ժամանակ անց կացնեմ նրանց հետ ու ավելի լավ ճանաչեմ (ու էլի ինձ մնաց էս անտեր ինտերնետը): Հիշում եմ, ոնց էինք կանգառում նստած թթու վարունգ ուտում: Կանգառով անցնող երթուղայինների մեջից էլ մարդիկ նայում էին մեզ ու մտածում, հոգեբուժարան զանգել թե չէ: Լավ էր: Էն գժական պահերից էր, որ միշտ հիշվում են:
Օգոստոսի 18
Հիշում եմ, տատիկենց տանն էինք, ճաշում էինք: Բոլորը տխուր էին, բայց փորձում էին թաքցնել: Ինձ միշտ թվում էր, որ հենց էտ պահը գա, չեմ կարողանալու զսպեմ ինձ:
Օգոստոսի 19
Էն ամենաճնշող պահը: Ու մի հատ պետք էր ստուգել, ամեն ինչ տեղում ա, թե ինչ-որ բան եմ թողել:
Գիտեք, իրականում չէի հիշում:
Մտքովս անգամ չէր անցնում:
Թվում էր, թե էտ ամենը իրականում չի եղել, կամ եթե նույնիսկ եղել է, ապա ինձանից էնքան հեռու, որ ես դրա հետ էլ կապ չունեմ:
Տենց էլ կա իրականում:
Որոշեցի "Սքայ իզ ովըռ" լսել, ու հենց էտ համերգի կատարումը աչքովս ընկավ:
Ու հիշեցի: Երևանը:
Վույ ամաաաաաաաաաան Անուլիկս կարոտել եմ քեզ :'((( էս ինչեր հիշեցիր :ԴԴ Բայց մի բան խառնել ես , Ջելատո ես էլ եմ եղել, նամյոկս հասկացար ? :****
ReplyDeleteԱնուուուուլ,, հիշեցի ոնց էինք էտ փուչիկները թափահարելով գիշերով քայլում :ԴԴ լավ էր, վրայի գրածները կարդացող չկար :ԴԴԴԴԴԴԴԴԴ
ReplyDeleteՍոնյա, իմ մոտ էտ կանգառն էր տվապվորվել, թե չէ ես հիշում եմ, որ եկար ու գնացիր :Չ
ReplyDeleteՄանդարիիիիին ֆոտոների վրա պարզ երևում են :Դ
Ան չհասկացար ինչ էի ուզում ասեի , լավ դե ոչինչ :****
ReplyDeleteհա լավ յա, օրերն եմ թեթևակի խառնել :Դ
ReplyDelete