мне бы сейчас обнять их. друзей.

давно не было суббот вхлам.
выходных вхлам.
посиделок с друзьями.
прокуренных кухонных разговоров про смысл жизни.
бессмысленных прогулок по городу.
совместных приступов ничегонеделания.
дикого смеха без причины.
давно.
вхлам.
мне бы сейчас оказаться в 15.000 километрах от своей мечты. мне бы сейчас обнять их.
друзей.

Դպրոցական մոծիվներով գրառում


Գիտեք, համարյա ոչմի բան չեմ հիշում իմ դպրոցական կյանքից: Երևի հենց նրա համար, որ էս 4 տարվա ընթացքում փորձել եմ ինչքան հնարավոր ա հեռու խցկել էտ հիշողությունները: Չեմ սիրել դպրոցը: Չգիտեմ ինչի: Իհարկե, լիքը լավ ու վատ պահեր ա եղել, ու աշխատել եմ հիշողությունների մեջ մենակ լավ պահերը թողնել...
Բայց մի պահ մնացել ա: 
Իրականում, էտքան էլ դպրոցական պատմություն չի: Ավելի շուտ կոնկրետ մի մարդու մասին պատմություն ա, որով մի տեսակ ուզեցա ձեր հետ կիսվել: 
Հիշում եմ, պարզ հիշում եմ, ոնց որ երեկ լիներ: 
Օգոստոսի վերջն էր, ակտիվ պատրաստվում էի սեպտեմբերի 1ին: Փոխադրվել էի 3րդ դասարան:
-Գիտես, մեր ամենա լավ դասատուներից մեկն ա վերցրել ձեր դասարանը, որպես դասղեկական,-ասեց էտ ժամանակ դեռ դպրոցում աշխատող տատիկս (իմ առաջին դասատուն/դասղեկը պա սավմեսծիծելստվու):
-Հա, ճիշտ ա ասում, ինքը իմ դասղեկն էլ ա եղել,-ասեց մորաքույրս:
Ու տենց, ինձ էնքան էին պատմել իրա մասին, որ ինձ թվում էր, թե ես իրան արդեն շատ-շատ եմ սիրում:
Տենց էլ եղավ: 
Շատ սիրեցի իմ դասղեկին: Հենց առաջի պահից, ողջույնի խոսքերից... Սիրեցի:
Չգիտեմ, երևի ինքն էլ ինձ սիրեց: 
Յուրահատուկ դասատու էր: Միշտ ինչ-որ բաներ էր մտածում, հետաքրքիր կրեածիվ միջոցառումներ կազմակերպում, հանդեսներ...
Ես էլ, մի տեսակ հավեսի ընկած, մասնակցում էի: Ափսոս, որ դասարանում էլ ոչմեկի դուրը էտ ամենը չեր գալիս:
Դե, ինքներդ պատկերացրեք.
Մրցույթներ էր տարբեր կազմակերպում, ԿՎՆ էինք խաղում.. դե տաչնեե, փորձում էինք: Մի տեսակ դրա համար չեր ստեղծցած երևի մեր դասարանը, որտև բոլորի հետաքրքրությունները կտրուկ էտ ամենից տարբերվում էին:
Երևի իմ դպրոցական կյանքի ամենաերջանիկ պահերն էին: Իմ դասղեկի հետ ինչ-որ հետաքրքիր բան մտածել, փորձել իրականացնել:
Է~հ, մոլըդըսծ...
Բայց դե, հո միշտ ամեն ինչ լավ չի լինելու... 
Մարդիկ փոխվում են: Ահավոր են փոխվում, աննկատ, բայց միևնույն ժամանակ կտրուկ, որ չես էլ կարա իրանց ուրիշ կերպ պատկերացնես...
Ափսոսում եմ ահավոր: 
Ինչի? Ինչ եղավ?
Ես փոխվեցի? Չէ: Դա ես կարամ հաստատ ասեմ: Դասարանը փոխվեց? Կարող ա:  Չնայած դա էլ դժվար ինչ-որ էական պատճառ լիներ:
Ինքը փոխվեց: 
Ամեն ինչը իրա մեջ փոխվեց: Չկար էլ էն բարությունն ու ուրախ կրեածիվ հոգին, որը ես շատ էի սիրում:
Լավ, շատ խոսացի:
Ասածս ինչ ա...
Մարդիկ, մի՛ փոխվեք դեպի վատը: Մի՛ չարացեք, կոպտացեք ու մի՛ խաբանեք ձեզ սիրող մարդկանց հույսերը: 
Չէ որ կան այնպիսինները, որոնց համար դուք օրինակ եք ծառայում, ովքեր ձեզ շատ են սիրում ու հարգում:
Հիասթափությունը հեչ լավ բան չի:
Մի՛ փոխվեք դեպի վատը, մարդի՛կ:
Միու~


***

прострелите мне голову. аккуратно.
от виска под небольшим углом к затылку, навылет.
чтобы лицо осталось нетронутым.
это будет всего несколько секунд, пока я не упаду назад затылком в собственные вышибленные мозги.

Բարև, դեկտեմբեր

Ուռաա՜, նորից ձմեռ:
Նորից կարելի ա սնոուբոռդ քշել, որը ես չունեմ, ու ձյան մեջ թավալ տալ, որը ես ատում եմ:
Դե ինչ ասեմ, բարև դեկտեմբեր: Քեզ դիմավորեցի դեպռեսված, վերմակի տակ պարկած` Բոուի լսելով: Իհարկե վատ ա, որ դեպռեսված, բայց լավ ա, որ Բոուի լսելով: Այ հիմա էն շաբլոն պահերն էն լինելու, որ վայ, 
ինչ շուտ անցավ էս տարին, վայ հեսա նոր տարի ա:
Ու ես հեչ չեի ուզում որ դու գայիր: Դեպռեսսիաի բուն ես  լռիվ: 
Մի տեսակ ահավոր կարոտեցի ընկերներիս: Մտքովս անցավ, որ հիմա արդեն սկսած կլնեինք գժական պլաններ մտածել նոր տարվա արձակուրդների համար:
Միշտ ձմեռ պապիկից կատու էի ուզում: Չեմ հիշում արդեն մինչև քանի տարեկան եմ հավատացել, բայց հիշում եմ, որ միշտ կատու եմ ուզել: Ու նենց չի, որ հիմա չեմ ուզում: Մի հատ նամակ կգրեմ, կարողա էս տարի նվիրի :Դ

Համերգից 5 օր հետո


Օգոստոսի 14
Հիշում եմ, ոնց էի ժամը 6-ից մի քանի ընկերների հետ կանգնած առաջի շարքում սպասում: Հիշում եմ, ոնց էի բառից բուն իմաստով լանգետ դառել էտ ճնշման տակ: Դե պատկերացրեք, մոտ 1000 հոգի ինչքան ուժ ունի բրդում ա: Չնայած, երևի ներկա եք եղել ու պատկերացնելու կարիք չկա:
Շոգ էր ահավոր, տոթ: 
Հիշում եմ, ինչքան էի ոգևորված, ոնց էի սպասում էտ համերգին: Ուզում էի լավ ֆոտոներ անել, live լսել իմ սիրած երգերը, մոտիկից տեսնել Սերժին (հեռվից արդեն տեսել էի Համալիրում :Դ): Հիշում եմ, ոնց էինք ոտքով տուն գնում, անհնար էր երթուղային նստել:  Պոստ-համերգային զգացողությունները, էն խառը հոգեվիճակը, որ տպավորություններն էնքան շատ են, որ թվում ա թե հեսա կպայթես ուրախությունից: 
Էտ օրն էլ ինձ ամենամոտ ու թանկ մարդկանցից մեկին տեսա վերջին անգամ (Սկայպը հաշվում ենք?):
Օգոստոսի 15
Մարմարիկ: Ցուրտ քամի, ընկերներ: 
Հիշում եմ, ինչքան էի ուրախացել, որ ստացվեց հարմարացնել ու գնալ 2 օրով: Վերջին օրերն էին, չգիտեի էլ երբ կհանդիպենք: Փորձում էի չմտածել դրա մասին, հիշել նախորդ օրվա տրամադրությունը, համերգից ստացած հաճույքն ու ուրախությունը: Չէր ստացվում:
Օգոստոսի 16
Հիշում եմ, ինչքան դժվար էր ընդունել էն փաստը, որ մնացել ա մի քանի ժամ: Հետ էի գնում Երևան, չէի կարող ավել մնալ: 
Խառն էի ահավոր, լիքը բան չէի հասցնում, լիքը մարդկանց չէի հասցնում տեսնել: Վեստ փաբում էինք հավաքվել: Հիշում եմ, որ էտ մի քանի  ժամը ահավոր արագ անցավ: Արագ բայց ուրախ ու ջերմ միջավայրում: Հին և նոր ընկերների հետ: Տուն գնացի: Պարկեցի միանգամից քնելու, որ ոչմիբան չհասցնեմ զգալ/գիտակցել: 

Արմենիքս


Իսկ ես կարոտել եմ մեր հին Արմենիքսը:
Որ մտնում էի, միշտ լիքը մարդ կար օնլայն, բոլորը ակտիվ գրում/բլբլում էին: Անկախ ամենինչից, միշտ լավ տրամադրություն էր տիրում:
Մտնում ժամերով խոսում էինք:
Լիքը նոր ընկերներ եմ ձեռք բերել Արմենիքսի միջոցով:
Միշտ գիտեի, որ հենց վատ տրամադրություն ունեցա, կարամ մտնեմ Արմենիքս, ու ուրախանալու մի առիթ կգտնվի:
Նկարներ, լինկեր, ինչ-որ գրառումներ: Անմիջական միջավայր, որտեղ կարելի էր ազատ շբվել, կիսվել մտքերով, զգացմունքներով:
Բա հիշում եք, հանդիպում կազմակերպելուց :Դ
Մի գրառման տակ 200 մեկնաբանություն էր հավաքվում, բայց ժամ ու տեղ տենց էլ չէինք որոշում :Դ
Ինչքան ենք մնացել առանց Արմենիքս? 1 ամիս? Թե ինձ ա թվում, որ էտքան շատ?
Ինչ եղավ? Ինչը փոխվեց?
Մտնում եմ կայք. ոչմեկ չկա, դատարկություն ա:
Չկա էլ էն ջերմությունը, որի շնորհիվ մենք մեզ մի մեծ ընտանիք էինք զգում:
Քիչ են գրում, համարյա չեն գրում: Մի 2-3 գրառում հազիվ թե լինի օրվա ընթացքում:
Ու քիչ ենք սկսել շբվել: Կարող ա մենակ իմ մոտ ա տենց, որտև ես բացի դրանից 15,000 կմ հեռու եմ ձեզանից, բայց Արմենիքսում էտ փաստը ոնց-որ նշանակություն չունենար:
Կարոտում եմ հին Արմենիքսը:



Բիթլզ

"Պապ, էն դեղին սուզանավի մասին երգը կդնես?"-ասեց 6 տարեկան Անահիտը:
Հերթով լսում էի բոլոր երգերը: Հիացած: Ուրախ: Փոքր էի, չէի հասկանում ինչի մասին են երգում:
Երևի ինձ երաժշտությունն էր դուր գալիս, ձայները:
Ու էլ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց էտ երգերի:
Խմբի մասին չէի ուզում գրեի իրականում:
Երևանում ես ունեի շատ սիրելի ու ինձ հարազատ մի անկյուն, որը կոչվում ա "Բիթլզ փաբ": Պուշկին փողոցի վրա:
Պարզ հիշում եմ, ոնց առաջին անգամ մի քանի ընկերներով մտանք ու ես միանգամից մտածեցի, որ արդեն շատ եմ սիրում էս տեղը:  Այդ ժամին համարյա դատարկ, կիսամութ սենյակը մի տեսակ հանգստություն էր ներշնչում:
Սկսեցի հաճախ գնալ: Առիթներով և առանց, լավ և վատ տրամադրությամբ: Երկրորդ տունս էր դառել արդեն, իսկ "սթաֆ"-ը իմ երկրորդ ընտանիքը: Նույնիսկ տոնածառ էինք զարդարում միասին մի քանի ընկերներով:
Մտնում էի, երեկոյան, ծանր/ուրախ օրվանից հետո, ու արդեն մեխանիկորեն գնում էի սենյակի մյուս ծայրը, ամենափոքր սեղանի մոտ...
Կարոտում եմ Բիթլզը, որի հետ լիքը հիշողություններ են կապված, համ լավ, համ վատ:
Մեծ ու փոքր սեղաններ, կարմիր և սև պատեր, "ծխած" սենյակ: Իմ հարազատ Բիթլզը:

Փչացած ականջակալների, սկայպի ու եղանակի մասին

Ականջակալներս փչացան: Ահավոր բան չի իրականում, բայց իմ համար դա նշանակում ա մնալ մենակ մինչև նորը գնեմ: Ու հիմա գիշերվա 3ն ա:
Նենց տպավորություն ա, որ իրանք վաղուց էին պլանավորում փչանալ հենց ամենա անհարմար պահին: Մնում էին ժամերով մենակ իմ մութ դարակում, քննարկում, թե ինչ անեն, ոնց անեն փչանան:  Դե մալադցի, ձեր մոտ դա ստացվեց:
Բա հիմա կատուն ինչ անի էս գիշերվա կեսին?
Սկզբից ձախը սկսեց ընդհատվել: Հետո մի պահ ընդհանրապես չէր լսվում: Բայց հետո սկսեց էլի նոռմալ աշխատել: Ու մի որոշ ժամանակ էլ անց, այ հենց էս նեղ պահին, փչացան:
Բա ես ոնց հիմա առանց սոադ քնեմ?
Մի ամսից ավել ա ընկերներիս չեմ տեսել:
Ընկերներ-սկայպ:  Էն որ նայում ես էկրանին, հարազատ մարդու դեմքին, ու հազիվ ես քեզ զսպում որ նոթբուքը չգրկես (դե, ինչ մեղքս թաքցնեմ, մի անգամ չեմ դիմացել, գրկել եմ): Որոշ մարդկանց հետ խոսալուց, պետք ա շատ լարված ու ուշադիր լինել, որ հանկարծ չսկսել լացել:
Սկայպային սինդռոմ ա մոտս սկսվում:
Ցուրտ ա: Պատուհանն էլ բաց ա, ուղիղ վրես ա փչում, բայց ալարում եմ վեր կենամ փակեմ: Ու այ սենց, մազախիստական հաճույքով նստած մրսում եմ ու քթի տակ սոադ երգում:
Քունս էլ չի տանում:
Միու~

Белянин

Я все переживу... И эту ночь,
И этот день, что будет вслед за ночью.
Не оставляя места междустрочью.
Вернусь таким же, как и был, точь-в-точь.
Ты не заметишь измененья глаз,
Неловкую медлительность движений,
Поставив это, как и в прошлый раз,
На счет моих обид и поражений.
Я вспомню год, и месяц, и число,
Сгоню со лба ненужную усталость...
И если все решу начать сначала -
Скорей себе, а не тебе назло.
В бессмысленности прошлых убеждений
Я отыщу далекий небосклон,
Пойду к нему, и станет только он
Заглавною строкой стихотворений.
Я не стремлюсь забыть твои черты.
Нелепо, глупо и ни капли толку.
Конечно, можно применить двустволку,
Но лишь за тем, чтоб улыбнулась ты.
Все станется. Привыкнув к укоризне,
Весь в поисках вселенных и систем...
Я все переживу. И нет проблем.
Как нет того, что называлось жизнью... А. Белянин