Վայ, Նոր Տարին անցավ?

Բարև բլոգ:
Իսկ հիմա, ինչպես ասում են, պա պարյադկու:
Մի տեսակ չգիտեմ, արժի ձեր նոր տարին շնորհավորել, քանի որ սա 2012ի իմ առաջին գրառումն ա... հմ, լավ. անցած լինի :Դ
Էս նոր տարին մի տեսակ իմ կողկով անցավ, ոչ մի երևելի փոփոխություն իր հետ չբերեց, ու ընդհանրապես շատ անկապ կերպով նշվեց:
Անկապ ասելով ինկատի ունեմ սկայպ, գինի և ֆիլմեր:
Ռոմանծիկ ա չէ հնչում? :Դ
Դե հիմա ինչ անենք, տենց էլ ա պատահում, հուսով եմ մյուս նոր տարին լավ կանցնի:
Չէի գրում, որտև, անկեղծ ասած, ալարում էի, ու չէի կարողանում մտքերս հավաքել ու ինչ-որ խելքին մոտ բան գրել: Ամեն անգամ բացում էի բլոգս, գրում "բարև բլոգ", ու դրանով էլ ամեն ինչ ավարտվում էր: Ուղեղս զբաղված էր գործ ման գալով, դեպռեսիվ մտքերով, կասկածներով, վախերով,  պլաններ կազմելով ու հանրության  հետ էտ ամենով կիսվելու ցանկություն մի տեսակ չկար:
Լավ, եկեք քիչ մը պատմեմ ինչ ա ստեղ կատարվում:
Ձմեռ: +20C: Մառազմ ա, չէ? :Դ Բայց դե, տենց էլ կա, շոգ ա :Դ
Քոլեջ դիմելու ժամանակն ա մոտենում, ու ստռասծի նակալյայուտցա, բայց դեռ ծնողների հետ դժվար պայքարում ես եմ հաղթում:  Համակերպվեցին արդեն, որ էս անգամ ամեն ինչ լինելու ա իմ ուզածով: Ապրեմ ես :Դ
Ծանոթացա լիքը նոր  մարդկանց հետ, ու ոնց-որ ամեն ինչ քիչ-քիչ գալիս ա իրա տեղը:
Չեմ կարա ասեմ, որ առաջվա նման անսովոր ա, դժվար ա և այլն: Չէ, հակառակը, ամեն ինչ դարձել ա բավականին սովորական, նոռմալ կյանքի մի մաս:
Էս էլ սենց...մմմ, պրելյուձյա եկող երկու գրառումներին: Դե պետք էր չէ մի տեսակ պաշտոնական սկսել տարվա առաջին գրառումը :Դ
Կարճ ասած, կատուն սաղ ա, ու շարունակում ա գրել :Դ
Միու~