Բիթլզ

"Պապ, էն դեղին սուզանավի մասին երգը կդնես?"-ասեց 6 տարեկան Անահիտը:
Հերթով լսում էի բոլոր երգերը: Հիացած: Ուրախ: Փոքր էի, չէի հասկանում ինչի մասին են երգում:
Երևի ինձ երաժշտությունն էր դուր գալիս, ձայները:
Ու էլ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց էտ երգերի:
Խմբի մասին չէի ուզում գրեի իրականում:
Երևանում ես ունեի շատ սիրելի ու ինձ հարազատ մի անկյուն, որը կոչվում ա "Բիթլզ փաբ": Պուշկին փողոցի վրա:
Պարզ հիշում եմ, ոնց առաջին անգամ մի քանի ընկերներով մտանք ու ես միանգամից մտածեցի, որ արդեն շատ եմ սիրում էս տեղը:  Այդ ժամին համարյա դատարկ, կիսամութ սենյակը մի տեսակ հանգստություն էր ներշնչում:
Սկսեցի հաճախ գնալ: Առիթներով և առանց, լավ և վատ տրամադրությամբ: Երկրորդ տունս էր դառել արդեն, իսկ "սթաֆ"-ը իմ երկրորդ ընտանիքը: Նույնիսկ տոնածառ էինք զարդարում միասին մի քանի ընկերներով:
Մտնում էի, երեկոյան, ծանր/ուրախ օրվանից հետո, ու արդեն մեխանիկորեն գնում էի սենյակի մյուս ծայրը, ամենափոքր սեղանի մոտ...
Կարոտում եմ Բիթլզը, որի հետ լիքը հիշողություններ են կապված, համ լավ, համ վատ:
Մեծ ու փոքր սեղաններ, կարմիր և սև պատեր, "ծխած" սենյակ: Իմ հարազատ Բիթլզը:

Փչացած ականջակալների, սկայպի ու եղանակի մասին

Ականջակալներս փչացան: Ահավոր բան չի իրականում, բայց իմ համար դա նշանակում ա մնալ մենակ մինչև նորը գնեմ: Ու հիմա գիշերվա 3ն ա:
Նենց տպավորություն ա, որ իրանք վաղուց էին պլանավորում փչանալ հենց ամենա անհարմար պահին: Մնում էին ժամերով մենակ իմ մութ դարակում, քննարկում, թե ինչ անեն, ոնց անեն փչանան:  Դե մալադցի, ձեր մոտ դա ստացվեց:
Բա հիմա կատուն ինչ անի էս գիշերվա կեսին?
Սկզբից ձախը սկսեց ընդհատվել: Հետո մի պահ ընդհանրապես չէր լսվում: Բայց հետո սկսեց էլի նոռմալ աշխատել: Ու մի որոշ ժամանակ էլ անց, այ հենց էս նեղ պահին, փչացան:
Բա ես ոնց հիմա առանց սոադ քնեմ?
Մի ամսից ավել ա ընկերներիս չեմ տեսել:
Ընկերներ-սկայպ:  Էն որ նայում ես էկրանին, հարազատ մարդու դեմքին, ու հազիվ ես քեզ զսպում որ նոթբուքը չգրկես (դե, ինչ մեղքս թաքցնեմ, մի անգամ չեմ դիմացել, գրկել եմ): Որոշ մարդկանց հետ խոսալուց, պետք ա շատ լարված ու ուշադիր լինել, որ հանկարծ չսկսել լացել:
Սկայպային սինդռոմ ա մոտս սկսվում:
Ցուրտ ա: Պատուհանն էլ բաց ա, ուղիղ վրես ա փչում, բայց ալարում եմ վեր կենամ փակեմ: Ու այ սենց, մազախիստական հաճույքով նստած մրսում եմ ու քթի տակ սոադ երգում:
Քունս էլ չի տանում:
Միու~