Alice inside my head


I am a mess. I have this incredible, overwhelming, consuming obsession with everything I’m doing. And it almost drives me insane. A song, or show, or movie, or book or whatever it is.    It’s kind of hard having a really obsessive personality. Like, when I get into something, I don’t just enjoy it or find it pleasant or keep up with it. I get straight up passionately and utterly addicted. I hear a good song and immediately go home and listen to it literally 60 times in a row. Repeating it again and again.  I watch a new TV show and suddenly all I can think about are the characters and the emotions and the plotlines. I read a new book and start quoting and referencing it constantly. Everyone thinks it’s weird, and I know that it is weird, because I guess for most people they’re just like “oh yeah, I like that song!” and play it every so often until they move on. Or they’ll watch a show whenever they’re bored etc. etc.  It’s just every time I want to be like “you just started watching _______? But how are you not already on the fourth season? How are you doing things other than thinking about all the tiny little brilliant details of it? How are you going on with your life in a normal fashion now that you’ve discovered this thing?” And it all drives me into a state of inspiration that it almost hurts. I get inspired to write better, and deep in my head starts an arcade of ideas that I am able to fulfill, all my aims and wishes become really very close as if I feel myself brave enough to make it. Ideas. Inspiration. That is what I get from my obsessions. And then I realize, I don’t really know what to do because I can’t just make my brain stop.


731

Ամեն անգամ առավոտյան շուտ կարթնանայի,առանց դժգոհելու կվերցնեի հեծանիվս ու կգնայի դեպի այն սրճարանը, որտեղ ամեն օր աշխատանքից առաջ դու գալիս և սուրճ էիր ըմպում:
Նստում էի քո մշտական սեղանիկի դիմացը, ասել է թե, լավ հարմարվում ու սպասում քո սև շողքին:
Այդ օրը սովորականի պես քսան րոպե շուտ էի հասել տեղ,պատվիրել էի ինձ քո սիրած սուրճը ու սպասում էի,որ գաս…
Սպասում եմ,սպասում … այնքան ուժեղ եմ սպասում,որ լսում եմ ժամացույցիս թքթքոցը…Դեռ երբեք ժամանակը այդքան ծանր չէր շնչել.. ես էլ էի հազիվ շնչում…Սուրճս սառչում էր,,իսկ ես ուրվականի նման հայացքս հառել էի դռանը ու սպասում էի.. չգիտեմ ավելի շատ քո գալուն էի սպասում,թե քո գնալուն:
Սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, սև փողկապ, գեղեցիկ հարդարված մազեր, կախարդական օծանելիք..պաշտոնական հայացք…ահա այսպիսին էի ես քեզ հիշում այս երկու տարիների ընթացքում:Իսկ ես անգամ չգիտեի դու նկատել ես ինձ երբևէ , նկատել ես արդյոք ,որ մի խենթ աղջիկ երկու տարի շարունակ իր հայացքով քեզ բարևել ու հաջողություն է մաղթել,ամեն անգամ հրաշքի ակնկալիքով…
Չես նկատել,այլապես այսօր չէիր ուշանա…
Կարծում էի ,թե ժամանակի հետ ընկերացել եմ,ու նա իմ օգտին է առաջ գնում, կարծում էի ,որ մոտ է այն օրը ,երբ վերջապես քո հայացքը կհանդիպի իմ հայացքին ու կժտաս, կժպտաս քո ժպտով աննկարագրելի…
Հիշեցի,որ ձեռքիս տակ սուրճի բաժակ ունեմ, մի կում ու հասկացա ,որ արդեն երեք ժամ է ես այստեղ եմ ու սուրճս սպասելուց է դառնացել այսքան .. Սառն էր սուրճս ինչպես իմ միտքը,սառն էր ինչպես իմ սիրտը..
Հանկարծ…

Տապչկայով ինքնասպան լինելու 12 մեթոդները

1. Կապել տապչկան երեսին, խեղդվել
2. Կուլ տալ տապչկան
3. Քանդել տապչկան, թելերը առանձնացնել, ամուր պարան հյուսել և կախվել
4. Սրել տապչկան և փրթվել
5. Ջրիկ մետաղ լցնել տապչկայի մեջ, սառեցնել, ուժեղ խփել գլխին
6. Մցնել տապչկան ականջի մեջ, մյուս ականջից հանել
7. Պահել մի ձեռքում տապչկան, կանգնել պատուհանի ծայրին, այնպես անել որ տապչկան գերակշռի
8. Կպցնել տապչկաները ականջներին և աչքերին, դեզինֆորմացիայից մեռնել
9. Ինչ-որ օլիգարխի կամ գողական չուվակի սիրած տապչկան գողանալ
10. Տապչկաներով դուրս գալ զբոսնելու մի ցուրտ ձմեռային գիշեր
11. Մեխել տապչկաները ոտքերին, արյան կորստից մահանալ
12. Տապչկաներից փոշի սարքել, շնչել(քաշել) , տան բոլոր տապչկաները փոշի սարգել, շնչել(քաշել), մահանալ տապչկաի օվըռդոզից

    Հիշողություն Մաս 2


    Մաս 1-ը կարդում ենք այստեղ

    -Բարև,-շշնջացի ես:
    -Բարև,-կարծես լսեցի հեռավոր պատասխան:
    Սարսուռ անցավ ողջ մարմնովս: Նայեցի շուրջս: Նստարան, հսկայական բարդի: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես ես հիշում էի: Վաղուց է չէի եղել այստեղ:
    -Կարոտել եմ…-լսվեց նորից շշնջոց:
    -Ես էլ…-չդիմացա ես ու պատասխանեցի:  Պատասխանեցի բարդու տերևների խշշոցին: Արցունքները գլորվեցին աչքերիցս: Մաքրեցի շալով ու ավելի պինդ փաթաթվեցի:
    Այս ամենը ինձ ուղղակի թվում է: Կարոտի ցավը այնքան իրական է, որ ցավում է ամբողջ մարմինս:
    Մեղադրելն հիմա ավելի հեշտ էր թվում քան ուրիշ ինչ-որ բան զգալ:  Մեղադրանք և զայրույթ: Եվ կարոտ: Սարսափելի մի կարոտ, որն անցնում է անոթներով, խառնվելով արյան հետ, այրում է մարմնի ամեն մի հատվածը, ամեն մի մոլեկուլը: Այրում է, սև հետքեր է թողնում հոգուս վրա, սև մոխրոտ հետքեր, որոնք ժամանակի ընթացնում ավելի են սևանում ու ցավում:
    Ինչ անել? Ինչպես շարունակել կյանքի ճանապարհը միայնակ?
    Դիմացս կարծես մի հսկայական դուռ է փակվել, երջանկության դուռ, որի հետևից գալիս է նրա ձայնը, նրա ծիծաղը:
     Պարկում եմ նստարանին: Քամին ուժեղանում է: Մրսում եմ:
    -Վեր կաց, վեր կաց գնա տուն-ասում եմ ինքս ինձ:
    Բարդու տերևներն են խշշում, հիշացնելով ինձ այս աշխարհում ամենաթանկ և ամենասիրելի մարդու ձայնը, որը ես էլ երբեք չեմ լսի:

    Հիշողություն


    Երեկոյան ժամերին էր. գիրքս փակեցի, ասես վերջին անգամ հին թերթերի իմաստուն հոտը շնչեցի. ժպտացի:
    Ոտաբոբիկ էի,դուրս եկա պատշգամբ:
    Քամի էր.մազերս վազում էին մարմնիս երկայնքով,իրենց հետ բերելով գալիք անձրևի թարմությունը:
    Մեկ-երկու րոպե անց երկնքից անձրև մաղեց: Խելքիս փչեց դուրս գալ տանից, հենց այդպես ոտաբոբիկ, մորս գործած ծաղկաշատ շալը ուսերիս:
    Քայլում էի ինձ այնքան ծանոթ ճանապարհով, բայց թվում էր , թե գնում էի դեպի անհայտություն, էնպիսի մի զգացում էր ,ասես կույր մարդը կքայլեր անտառում մոլորված:
    Ոտքերս էին թելադրում ինձ` ուր գնալ, անկարող էի ինչ-որ բան զգալ կամ թե հասկանալ:
    Միայն շարժս էի զգում, թեթև,լ ողացող շարժս:
    Միտքս զբաղված էր, արագ-արագ հյուսում էր տարբեր հեքիաթներ ` կազմված մեկ նախադասություններից:
    Ուզում եմ կրկին նրա շնչառության մեղեդին լսել
    Մկանուտ ձեռքը սեղմել ու համբուրել
    Կապտականաչ աչքերը փակել ու իմ տաք շուրթերով հպվել
    Սերը նման է երկնքից թափվող անձրևի ` չես հասցնում նրան բռնել ու պահել
    Սերը նման է հյուսիսից եկող քամու ` նրա սառնությունը քո մարմինը իրենով է անում, բայց դա տևական չի լինում
    Մտքերիս մեջ խորտակված և անգամ օգնության համար ձայն ու ծպտուն չհանած, ես չնկատեցի ,թե ինչպես հասա մի այգի ` մեր այգին, ու հասցրի անգամ հարմար տեղավորվել նստարանին ` մեր նստարանին: