Ուշացած

Բարև Դեկտեմբեր.
Ոնց որ մի երկու ամիս առաջ նույն տողը գրած լինեմ, ոչ թե մի տարի:
Գիտեմ, գիտեմ. ամոթ ինձ: Վաղուց չէի գրել: Շատ վաղուց.
Ամեն անգամ սենց երկար լռությունից հետո խոստումնալից գրառում եմ անում, ասում եմ թող ներեն ինձ բոլոր նրանք, ովքեր դեռ ինձ կարդում են, լիքը բան ա կուտակվել, հեսա կպատմեմ.
Ու տենց էլ ձայն չեմ հանում: Տենց էլ իրականում չեմ գրում, թե ինչա կատարվում, ինչով եմ զբաղվաց, ինչի չէի գրում: Վերջերս անձնական գրառում ընդհանրապես չեմ էլ արել, մի քանի կարճ պատմվածք եմ գրել ու նորից լռություն: Ամոթ ինձ: Բլոգ ա չէ, յա:
Չգիտեմ ինչի:
Նրանից չի իհարկե, որ ասելու բան չունեմ:
Հերթական դեռ անավարտ պատմվածքը գրելուց աչքիս ընկան բոլոր կիսատ գրված ու պահպանած գրառումներս: Ինչ-որ դեպքերի մասին, որոնք վաղուց անցել են. ինչ-որ մարդկանց մասին, ովքեր այլևս իմ կյանքում չկան: Իմաստ էլ չունեն արդեն էտ գրառումները: Ուշացել են:
Մի քանի օր առաջ, դասի գնալուց ինձ բռնեցի էն մտքերի վրա, որ երբ մարդիկ հարցնում են ոնց ես, ուզում եմ սենց խորը շունչ քաշեմ ու ասեմ "լավ, բայց կիսատ": Չսկսեք ձեր ռոմանծիկան առաջ բրդել, բա երկրորդ կես, բլաբլա: Դրա մասին չի խոսքը հիմա:
Ուղղակի կիսատ: Ամենինչնա կիսատ: Համ լավ ա ամեն ինչ, ըստ պլանավորածի ա ընդանում, դանդաղ, բայց հաստատուն քակլերով: Համ կիսատ ա:
Զգում եմ, լիքը չասված խոսքեր են կոկորդս ճնշում: Լիքը ուշացած ու կիսատ խոսքեր, որոնք էլ դժվար ասեմ:
Լիքը չիրագործված պլաններ:
Անսպասելի ու նույնիսկ անտեղին զգացմունքներ:
Անցած տարին էլ որ հիշում եմ, սիրտս կանգնումա:
Է~հ, ահագին ժամանակ ա անցել: Ահագին բան ա փոխվել:
Լավ, հիմա միքիչ մանրամասն ու սկզբերից:
Ամենամեծ նվաճումը իհարկե, քոլեջ ընդունվելն էր: Մասնագիտություն փոխելը:
Մի տարի ամեն կարգի քննադատություններից ու մեղադրանքներից հետո, երբ նույնիսկ հարազատներտ են թարս նայում որոշումներիտ, փորձում իրանց ուզածը երկրորդ անգամ վրատ կապել, համոզել որ սխալ ես, որ բան չես հասկանում, որ բան չի ստացվելու մոտտ, ի վերջո համառորեն մնալ քո կարծիքին ու հասնել նպատակին, թեկուզ և շատ չնչին ու նախնական նպատակին, իհարկե նվաճում էր:
Կոտէ սկազալ, կոտէ զձելալ:
Հիմա մի տեսակ էլ պանիկա անելու կարիք չկա, ամեն ինչ իրա հունով գնումա առաջ: Բայց դե ես ոնց կարամ պանիկա չանեմ:
Փֆֆ, ուշադրություն մի դարձրեք, իմ ձմեռային մառազմի շրջանը սկսել ա: Բա էլ ինչի եմ ձեր կարծիքով դաս անելու փոխարեն բլոգգեռը բացել:
Լավ ա, որ ստացվեց: Ուժ ա տալիս էտ փաստը:
Չստացվածների վրա էլ մեծ կոմիկ սանս շրիֆտով գրած ա "you tried":
Ասածս ինչ էր.
Բարև~  երևանյան ժողովուրդ :Դ
Կոտէն արդեն ամառն ա ձեր հետ պլանավորում :Պ