Белянин

Я все переживу... И эту ночь,
И этот день, что будет вслед за ночью.
Не оставляя места междустрочью.
Вернусь таким же, как и был, точь-в-точь.
Ты не заметишь измененья глаз,
Неловкую медлительность движений,
Поставив это, как и в прошлый раз,
На счет моих обид и поражений.
Я вспомню год, и месяц, и число,
Сгоню со лба ненужную усталость...
И если все решу начать сначала -
Скорей себе, а не тебе назло.
В бессмысленности прошлых убеждений
Я отыщу далекий небосклон,
Пойду к нему, и станет только он
Заглавною строкой стихотворений.
Я не стремлюсь забыть твои черты.
Нелепо, глупо и ни капли толку.
Конечно, можно применить двустволку,
Но лишь за тем, чтоб улыбнулась ты.
Все станется. Привыкнув к укоризне,
Весь в поисках вселенных и систем...
Я все переживу. И нет проблем.
Как нет того, что называлось жизнью... А. Белянин

"Հիվանդանալու" 10 մեթոդ

Շատերս, հոգնելով առօրյաից, ցանկանում ենք մի քանի օր չգնալ դասի/գործի, այլ ուղղակի նստել տանը, հանգստանալ:
Հեհե, ինչ պաֆԸսնի սկսեցի :Դ Ոնց որ ռեկլամ լիներ :Դ Գնեք "Մեռիքլ Բլեյդ" և ստացեք երկրորդն անվճար :Դ
Լավ, ասածս ինչ ա, մեթոդները կիրառելուց զգույշ կլինեք :Դ

1. Ցուրտ ձմեռը նստել բաց պատուհանի մոտ ու գոռալ (խուսափել հարևաններից):
2. Առնել "Ռոնդո" կամ "Հոլլս",  պաչկաի կեսը միանգամից ուտել ու շնչել (ՀՈ անել) բաց ֆոռտչկայից:  Ջերմությունը կբարձանա մինչը 38.5: Դրական կողմերը` 2 շաբաթ կմնաք տանը, բացասական կողմերը` կոկորդի ահավոր ցավ:
3. Շաքար ու հաց, մի կտորին մի յոդի կաթիլ: Ջերմությունը կբարձանա մինչը 37.5: Մի օրով:  Բացասական կողմերը` հնարավոր ա թունավորվել:
4. Կապար: Ջերմությունը կբարձանա մինչը 38.5: Բայց 2-3 ժամով:  Բայց զգուշ, կուլ չտալ:
5.Ուղղակի սառը կաթ խմեք:
6. Ֆեն, ջերմաչափ, լամպչկա:  Լամպչկայով տաքացնել ջերմաչափը, ֆենով տաքացնել ճակատը, մոտենալ ծնողներից մեկին տանջված դեմքով, տալ ջերմաչափը:
7. Ունիտազ (կներեք արտահայտության համար :Դ), կռուշկա:  Նախորոք ջուր լցնել կռուշկաի մեջ, դնել ունիտազի կողքը: Մոտենալ ծնողներից մեկին, բողոքել  սրտխառնոցից: Դրանից հետո արագ վազել բաղնիք, թափել ջուրը ունիտազի մեջ, հնարավորին չաթ հետ տալու ձայնին նման ձայնով:  2-3 օր տանը նստելու հնարավորություն:
8.  Թևի տակ աղ քսել : Հին պապենական մեթոդ:  Ջերմությունը կբարձանա մինչը 39:
9. Տաք ձեթ խմել: Մի քիչ ցավոտ ա, բայց կոկորդի այրվածքը դժվար ա անգինայից տարբերել: Համ ջերմություն կլինի, համ կարմիր կոկորդ: (Սաձիստական մեթոդ :Դ)
10. Փոքր բաժակի մեջ լցնել մանրացրախ, բայց ոչ հալած սառույց:  Վրայից ջուր լցնել: Մի շնչով խմել: Ներքին օրգանների մրսածությունն ապահովված ա:


Ցանկանում եմ ձեզ հաճելի վիքենդ :Դ
Միու~ 

10.

1. Не сравнивай себя с другими.
2. Не привязывайся к людям.
3. Эгоизм - это нормально. 
4. Синдром бога-это нормально.
5. Вовремя сказанное "иди на ***" часто облегчает жизнь.
6. Игнорировать людей проще , чем ненавидеть.
7. Читай книги, и сможешь избежать некоторых ошибок.
8. Не жди чего-то или кого-то. В особенности кого-то.
9. Не трать время попусту, оно этого не прощает.
10. Не слушай тех, кто будет учить тебя жизни. И меня тоже.

ԼԱ

Սիրեցի էս քաղաքը: Ամբողջ սրտով սիրեցի:
Ինչքան էլ չբողոքեմ, չնեղվեմ, մեկ ա գիտեմ` իմ քաղաքն ա: 
Սառը: Կապույտ: Անտարբեր: Մեծ: Հսկայական: 
Որ Երևանում էի ապրում դեռ, մի քանի տարի առաջ էր, մտածում էի "Բա իմ տեղը որտեղ ա? Այստեղ չի հաստատ, բա տեսնես որտեղ ես ինձ կզգամ ինչպես տանը? Ինչպես ինձ մի շատ հարազատ վայրում?"
Նեղ փողոցներ: Ծառեր: Բարձր շենքեր: Կապույտ երկինք: 
Թվում ա թե երկինքը ավելի կապույտ ա, քան Երևանում: "Գժվել ես, կատու, նույն երկինքնա"-դուք ինձ կասեք... Բայց չէ: Երբ ինչ-որ բան հարազատ ա լինում, մի ուրիշ ձև ես տեսնում ամենինչ:
Նոր հասկացա: Ավելի շուտ հիշեցի: Ոնց կարող էի երկար տարիների երազանքսներս մոռանաի:
 "Անահիտ, զարթնի, էս ա քո իրականությունը:"
Անհնար էր միշտ թվացել: Մտածում էի այդպես էլ երազանք կնմա: Կանցի կգնա, կհամակերպվեմ, որ չստացվեց, չկարացա:
Չէ: Կարամ: Ու կանեմ:
Սիրում եմ իմ քաղաքը:

Ճիշտ ու սխալ որոշումների մասին

Միու~
Ասեմ բոլորիտ մեծ ամերիկյան Բարև ու սկսեմ, ինչպես միշտ, մռայլ մտքերս հանձնել համացանցին:
Ու էլի ինչ-որ բանի եմ սպասում:  Չեմ հասկանում ինչի: Ինչ-որ պահի, նշանի, գործողության, իրադարձության, խոսքերի... Կարող ա հենց ինչ-որ խոսքերի, որոնց երկար եմ սպասել, բայց մինչև հիմա դեռ չեմ լսել...
Չգիտեմ: Երևի, ավելի շուտ, ինչ-որ պահի, որ սկսի ամեն ինչ լավ լինել: Փոխվի ինչ-որ մի բան, դեպի լավը:  Չնայած, հասկանում եմ, որ դրա համար ինքս պետք է գործեմ:  Հետույքս բազկաթոռից պոկեմ, կոպիտ ասած:
Մոտիկանում ա ամսի 18-ը: Ինչքան մոտիկանում ա, այնքան ես ավելի եմ տատանվում, մտածմունքների մեջ ընկնում, կասկածում, ծանր ու թեթև անում:
Ինչքան էլ որ ամենինչ նոր ու հետաքրքիր չլինի,  մեկ ա մտքերս ինձ պահի տակ  հետ են տանում: Պահ ա գալիս, որ թվում ա, թե անցյալով եմ դեռ ապրում, հաշվի չեմ առնում իրականությունը:
Կարոտն ա խեղդում:  Տանջում:  Նե~նց եմ բոլորին կարոտել...
Ու հենց այդ պատճառով համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:  Ինչքան էլ չնեղվեմ, հստակ գիտակցում եմ, որ ճիշտ եմ անում:
Ինձ միշտ զգացնումնքները խանգարել են ճիշտ որոշումներ կայացնել:  Երբեք չեմ կարողացել սառը դատել, իմ շահերից ելնելով ինչ-որ բան անել, հաշվի չառնել ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց:  Շատ են խանգարում էտ զգացմունքները: Ինչ արած, շատ եմ փորձել փոխել բնավորությունս, բայց կարողացել եմ միայն կարճ ժամանակով "պաֆիգիստ" ձևանալ:
Իսկ հիմա, լինելով մենակ, հասկացա, որ հնարավորություն ունեմ անել այն ամենը, ինչ մինչև հիմա չէի կարողանում:  Առանց ինչ-որ բան զգալու, մտածելու, գնալ առաջ, օգտվել ինձ տրված յուրաքանչյուր հնարավորությունից:  Ինչ-որ մեծ բանի հասնելու հնարավորությունից:
Այս ամենը չի նշանակում, որ ես ձեզ ավելի քիչ եմ սիրում, կամ չեմ սիրում: Ամոթ ձեզ, որ տենց բան մտածեքից:  Բոլորիտ շատ եմ սիրում, նույնիսկ ավելի շատ քան առաջ: Ուղղակի մենակ լինելով, կվերականգնեմ իմ սառը դատողությունը: Ինձ, օրինակ, "պաֆիգիստ" կատուն ավելի էր դուր գալիս: Կարող է պատահի, դուք էլ այդպիսի կատվին ավելի շատ սիրեք...
Միու~ 

Օգոստոսի 32 կամ շնորհավոր սեպտեմբերի 1

Բարև հայե~ր:
Սեպտեմբերի մեկ ա: Նենց տարօրինակ ա: 13 տարի  սեպտեմբերի մեկ էր, բացի էս անգամից: Ոնց որ օգոստոսի 32 լինի: Լուրջ եմ ասում: Սենց լրիվ սովորական, հանդարտ, ես նույնիսկ կասեի անկապ:
Ամեն անգամ սեպտեմբերի մեկից մի շաբաթ առաջ սկսում էի նվվալ, որ չեմ ուզում էտ անտեր դպրոցը/համալսարանը սկսվի: Ո~նց էի զզվում ես էտ պահից, որ սկսում ես գիտակցել որ ամառը պրծավ, հեսա էլի պիտի սկսի նեռվասպան անող առօրյան, դասեր, դասատուներ/դասախոսներ: Ո~նց չէի ուզում գա էտ սեպտեմբերի մեկը: Հետո արդեն մի տեսակ համակերպվում էի, բոռինգ դեմքով գնում դասացուցակ նայում, մտքում ասելով "օքեյ, բռինգ իթ օն...": Մի հատ լավ պահ կար մենակ էտ սեպտեմբերի մեկի մեջ: Չէ, դասարանցի/կուրսեցի տեսնելը չէ: Մի տեսակ կարոտ չէր հասցնում առաջանալ 2 ամսվա մեջ (դա պռասծյատ մինյա սա կարդացով դասարանցիներ կամ կուրսեցիներ :Դ ): Շոպպինգը, ժողովուրդ, շոպպինգը: Չնայած որ, լինելով անբուժելի շապագոլիկ, շոպպինգ եմ անում միշտ և ամեն տեղ, սեպտեմբերի մեկի շոպպինգը մի տեսակ ուրիշ էր: Ոնց որ տետր ու գրիչ առնելու հատուկ օր լիներ: Բա, կատուն սիրում էր գրիչ առնել:
Կատուն ընդհանրապես շատ բան էր սիրում, բայց դրա մասին հետո:
Նենց ստացվեց, որ էս տարի սեպտեմբերի մեկը իմ համար լրիվ սովորական օր դառավ: Մի տեսակ պակասում ա էն ոգևորվածությունը, նեռվայնությունը...
Կյանքում չէի մտածի որ սենց բան կգրեմ: Բայց էս պահին ստեղ նստած ինձ ահավոր մենակ եմ զգում: Սարսափելի մենակ: Ընկերներիս մոտ էլ սեպտեմբերի մեկ ա, բոլորն օֆֆլայն են, համալսարաններ են գնացել:
Ըհըն, էլի սկսեցի դեպռեսվել: Ուրախ պոստ էի է նախատեսել: 
Դե ինչ ասեմ, սովորող մասսա, շնորհավոր :) Ձեզ ուրախ ու հաջող ուսումնական տարի եմ ցանկանում:
Meow~