Օգոստոսի 32 կամ շնորհավոր սեպտեմբերի 1

Բարև հայե~ր:
Սեպտեմբերի մեկ ա: Նենց տարօրինակ ա: 13 տարի  սեպտեմբերի մեկ էր, բացի էս անգամից: Ոնց որ օգոստոսի 32 լինի: Լուրջ եմ ասում: Սենց լրիվ սովորական, հանդարտ, ես նույնիսկ կասեի անկապ:
Ամեն անգամ սեպտեմբերի մեկից մի շաբաթ առաջ սկսում էի նվվալ, որ չեմ ուզում էտ անտեր դպրոցը/համալսարանը սկսվի: Ո~նց էի զզվում ես էտ պահից, որ սկսում ես գիտակցել որ ամառը պրծավ, հեսա էլի պիտի սկսի նեռվասպան անող առօրյան, դասեր, դասատուներ/դասախոսներ: Ո~նց չէի ուզում գա էտ սեպտեմբերի մեկը: Հետո արդեն մի տեսակ համակերպվում էի, բոռինգ դեմքով գնում դասացուցակ նայում, մտքում ասելով "օքեյ, բռինգ իթ օն...": Մի հատ լավ պահ կար մենակ էտ սեպտեմբերի մեկի մեջ: Չէ, դասարանցի/կուրսեցի տեսնելը չէ: Մի տեսակ կարոտ չէր հասցնում առաջանալ 2 ամսվա մեջ (դա պռասծյատ մինյա սա կարդացով դասարանցիներ կամ կուրսեցիներ :Դ ): Շոպպինգը, ժողովուրդ, շոպպինգը: Չնայած որ, լինելով անբուժելի շապագոլիկ, շոպպինգ եմ անում միշտ և ամեն տեղ, սեպտեմբերի մեկի շոպպինգը մի տեսակ ուրիշ էր: Ոնց որ տետր ու գրիչ առնելու հատուկ օր լիներ: Բա, կատուն սիրում էր գրիչ առնել:
Կատուն ընդհանրապես շատ բան էր սիրում, բայց դրա մասին հետո:
Նենց ստացվեց, որ էս տարի սեպտեմբերի մեկը իմ համար լրիվ սովորական օր դառավ: Մի տեսակ պակասում ա էն ոգևորվածությունը, նեռվայնությունը...
Կյանքում չէի մտածի որ սենց բան կգրեմ: Բայց էս պահին ստեղ նստած ինձ ահավոր մենակ եմ զգում: Սարսափելի մենակ: Ընկերներիս մոտ էլ սեպտեմբերի մեկ ա, բոլորն օֆֆլայն են, համալսարաններ են գնացել:
Ըհըն, էլի սկսեցի դեպռեսվել: Ուրախ պոստ էի է նախատեսել: 
Դե ինչ ասեմ, սովորող մասսա, շնորհավոր :) Ձեզ ուրախ ու հաջող ուսումնական տարի եմ ցանկանում:
Meow~

No comments:

Post a Comment