Ճիշտ ու սխալ որոշումների մասին

Միու~
Ասեմ բոլորիտ մեծ ամերիկյան Բարև ու սկսեմ, ինչպես միշտ, մռայլ մտքերս հանձնել համացանցին:
Ու էլի ինչ-որ բանի եմ սպասում:  Չեմ հասկանում ինչի: Ինչ-որ պահի, նշանի, գործողության, իրադարձության, խոսքերի... Կարող ա հենց ինչ-որ խոսքերի, որոնց երկար եմ սպասել, բայց մինչև հիմա դեռ չեմ լսել...
Չգիտեմ: Երևի, ավելի շուտ, ինչ-որ պահի, որ սկսի ամեն ինչ լավ լինել: Փոխվի ինչ-որ մի բան, դեպի լավը:  Չնայած, հասկանում եմ, որ դրա համար ինքս պետք է գործեմ:  Հետույքս բազկաթոռից պոկեմ, կոպիտ ասած:
Մոտիկանում ա ամսի 18-ը: Ինչքան մոտիկանում ա, այնքան ես ավելի եմ տատանվում, մտածմունքների մեջ ընկնում, կասկածում, ծանր ու թեթև անում:
Ինչքան էլ որ ամենինչ նոր ու հետաքրքիր չլինի,  մեկ ա մտքերս ինձ պահի տակ  հետ են տանում: Պահ ա գալիս, որ թվում ա, թե անցյալով եմ դեռ ապրում, հաշվի չեմ առնում իրականությունը:
Կարոտն ա խեղդում:  Տանջում:  Նե~նց եմ բոլորին կարոտել...
Ու հենց այդ պատճառով համոզվում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել:  Ինչքան էլ չնեղվեմ, հստակ գիտակցում եմ, որ ճիշտ եմ անում:
Ինձ միշտ զգացնումնքները խանգարել են ճիշտ որոշումներ կայացնել:  Երբեք չեմ կարողացել սառը դատել, իմ շահերից ելնելով ինչ-որ բան անել, հաշվի չառնել ինձ համար թանկ ու հարազատ մարդկանց:  Շատ են խանգարում էտ զգացմունքները: Ինչ արած, շատ եմ փորձել փոխել բնավորությունս, բայց կարողացել եմ միայն կարճ ժամանակով "պաֆիգիստ" ձևանալ:
Իսկ հիմա, լինելով մենակ, հասկացա, որ հնարավորություն ունեմ անել այն ամենը, ինչ մինչև հիմա չէի կարողանում:  Առանց ինչ-որ բան զգալու, մտածելու, գնալ առաջ, օգտվել ինձ տրված յուրաքանչյուր հնարավորությունից:  Ինչ-որ մեծ բանի հասնելու հնարավորությունից:
Այս ամենը չի նշանակում, որ ես ձեզ ավելի քիչ եմ սիրում, կամ չեմ սիրում: Ամոթ ձեզ, որ տենց բան մտածեքից:  Բոլորիտ շատ եմ սիրում, նույնիսկ ավելի շատ քան առաջ: Ուղղակի մենակ լինելով, կվերականգնեմ իմ սառը դատողությունը: Ինձ, օրինակ, "պաֆիգիստ" կատուն ավելի էր դուր գալիս: Կարող է պատահի, դուք էլ այդպիսի կատվին ավելի շատ սիրեք...
Միու~