Տպավորություններ


Բարև հայեր :)
Վերջապես հասա իմ նոթբուքին:  Ոնց որ հարազատ անկյուն լինի էս անծանոթ միջավայրում:
Թռիչքն ահավոր էր:  Դե պատկերացրեք` 6 ժամ դեպի Փարիզ (ինչն իմ համար նորություն չէր), դրանից հետո էլ  11 ժամ դեպի ԱՄՆ:  Միակ փրկությունը ֆիլմերն էին, չնայած 4րդ ֆիլմից հետո 5րդը արդեն չէր ընկալվում: Ընդհանուր ճանապահրը մոտավորապես 20 ժամ խլեց:
Պապաիս տեսա վերջապես, շատ էի կարոտել:  Օդանավակայանից տուն գնալուց անհնար էր հայացքը մեքենայի պատուհանից թեքել: Սիրուն ա շատ: Քաղաքը ոնց-որ 2 մասի բաժանված լինի: Մի մասը փոքր տնակներ և այգիներ են, իսկ մյուս մասը` բարձրահարկ շենքեր, օֆիսներ, խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր:  Սիրունա~ մի խոսքով:
Տպավորությունները շատ խառն են: Դեռ մի քանի օր ա անցել ու չեմ հասցրել կողմնորոշվել: Տեսնենք, թե ինչ կստացվի: Դեռ չեմ պատկերացնում ինչ կլինի: Ինչ անել, ինչից սկսել: Ամենինչ շատ խառն ա թվում, նոր, անսովոր:
Կարոտում եմ Երևանը: Չէ, քաղաքը չէ, քաղաքն ընդհանրապես չեմ կարոտում:  Ինձ հարազատ մարդկանց եմ շատ կարոտում: Մի տեսակ դատարկ ա օրս առանց իրանց:  Ինչքան էլ շարունակում ենք համացանցով շբվել, մեկ ա, էն չի:
Շատ եմ ուզում ստեղ ինձ տրված բոլոր հնարավորությունները օգտագործել, որոնք, իհարկե, ավելի շատ են ու ավելի ռեալ, քան Երևանում: Բայց ինչ-որ բանից վախում եմ: Նոր սկզբից երևի, կամ ինչ-որ ուրիշ բանից: Ինքս էլ դեռ չեմ հասկանում, լավ չեմ պատկերացնում թե ինչ ա կատարվում:  Մտքերս ու զգացմունքներս խառնվել են իրար:  Մտածել ա պետք: Ինչով էլ փորձում եմ զբաղվեմ, բայց բացի սօադ լսելուց ուրիշ ոչմիբան չի  ստացվում: Կսկսեմ նկարել մոտ ապագայում:  Մուսաս Երևանում ա մնացել, սպասում եմ ինքն էլ տեղ հասնի:
Ու սենց... Դեռ այսքանը: Կատուն բոլորիտ գրկում ու պաչում ա :
Միու~
Չէ, ավելի ճիշտ արդեն
Meow~ 

Ու սենց...

Բարև բլոգ:
Էնքան բան ա եղել էս մի շաբաթվա ընթացքում, որ նույնիսկ չգիտեմ ինչից սկսեմ: Որ ճիշտն ասեմ, մի տեսակ գրելս էլ չի գալիս, նեղված եմ ու մի տեսակ շատ տխուր:
Սերժի համերգն էր: Շատ լավ էր, չնայած որ ինձ դիմացի շարքում բուն իմաստով լանգետ էին սարքել :Դ
Էս վերջի մի քանի օրվա մեջ լիքը ինձ հարազար մարդկանց հասցրեցի տեսնել, փորձեցի բոլորի հետ էլ հավասար ժամանակ անց կացնել, կարոտս առնել մինչև  հետ գամ... Իսկ երբ հետ կգամ դա դեռ պարզ չի:
Արմենիքսցիների հետ շատ լավ օր անց կացրեցինք, գնացինք ջելատո, հետո էլ կանգառում նստած թթու վարունգ էինք ուտում :Դ
Մարմարիկում մնացի երկու օր, իմ ամենամոտիկ ընկերների հետ: Ու Երևան հետ գալը ահավոր էր: Էտ էլ տենց:
Չգիտեմ էլ ինչ գրեմ, վախում եմ սենց դնեմ երկար ծավալվեմ, բոլորի մասին գրեմ, բա որ մոռանամ ինչ-որ մեկին:
Մենակ ափսոսում եմ որ մի հոգու չհասցրեցի տեսնել: Բայց դե ինչ արած...
Որ իմանաի երբ եմ հետ գալիս, կարողա մի քիչ ավելի հեշտ լիներ էս ամենի մեջով անցնելը, որովհետև հիմա էս անորոշությունը չի թողում շնչեմ:
Լավ, շատ չերկարացնեմ...
Գիտեք որ կարոտելու եմ ձեզ բոլորիտ: Մնումա դուք էլ ինձ կարոտեք:
Միու~

Հոգուս վերջին մասնիկը


Ես սովորական մարդ էի: Ապրում էի սովորական օրով, սովորական ժամանակով: Երբեմն ինձ թվում էր, որ իմ կյանքը կանգ է առել: Չկար ինչ որ մեկը, ում հետ ես կկարողանայի խոսել, կիսվել իմ մտքերով: Չկար ինչ որ մեկը , ում ես կկարողանայի վստահել իմ երազանքները , իմ ցանկությունները: Ես ուղղակի չգիտեի, թե ինչպես մարդկանց վստահել: Դա ինձ երբեք ոչ ոք չսովորեցրեց: Ես կարծես , թե ամեն ինչ ունեի: Բայց, ինձ ինչ որ բան էր պակասում: Գիտեք, երբ երկար ժամանակ միայնակ ես լինում, սկսում ես սիրել միայնությունդ, ու երբ հանկարծ քո կյանքում ինչ որ մեկը հայտնվում է, անմիջապես սկսում ես վանել նրան, չընդունել: Քեզ թվում է, որ հերթական անգամ հիասթափվելու ես և աշխատում ես հեռու մնալ այդ ամենից:
Ինձ հետ հենց դա էր կատարվում: Ես չգիտեի, թե ինչ է նշանակում մարդկանց վստահել: Ես վաղուց արդեն մոռացել էի դա: Բայց օրերից մի օր հայտնվեց Նա: Նա սկսեց աշխատել ինձ հետ նույն վայրում: Նա սկսեց ապրել այնպես, ինչպես ես: Նա մտավ իմ կյանք, փոխեց այն: Որքան հիմար էի ես…որքան հիմար էի , այդ վայրկյանին, երբ չհասկացա, թե ինչ էր կատարվում: Ես սիրում էի իմ միայնությունը, և չդավաճանեցի նրան: Ես պահեցի իմ հոգին`իմ ներսում, այնտեղ, որտեղ այն այսքան երկար ժամանակ գտնվում էր: Ինձ թվում էր, որ հենց այդպես էլ պետք  էր:

Жизнь.

Ты же любишь меня!.. Я знаю, любишь.
Несмотря на все мои выкрутасы, ты не хочешь со мной расставаться. Когда я разбиваю вдребезги твою очередную хрустальную мечту, ты молча сгребаешь осколки, ненавидя меня в ту секунду... Ты злишься, но прощаешь мне всё: обманутые ожидания, упущенные возможности, вранье и жестокость. Закрываешь глаза на несправедливость и бесполезность, которые давно уже стали моей визитной карточкой.
Сегодня мне взбрело в голову поскучать... И тебе тоже скучно! Да нет, у тебя почти что депрессия, так влияет на тебя моя мимолетная грусть... Ты всё ждешь, когда же я помчусь вперед, сшибая на пути все преграды?.. Когда я улыбнусь тебе, засияю всеми красками радуги и изо всех сил постараюсь, чтобы ты меня полюбила?... А я не буду действовать в одиночку. Мало того: одна я не способна ни на что грандиозное, пойми же ты наконец!! Я могу лишь пнуть тебя пару раз и стукнуть по голове, чтобы ты и осознала. Я с тобой до самого последнего дня, минутки и вдоха... Да-да! Ты даже дышать без меня бы не смогла.
Сделай меня похожей на чудо, на прекрасную сказку, пока я тебя не покинула!
Давай! Ты же любишь... Прекрати существовать, иначе я отомщу тебе, не забывай, как здорово у меня получается!
Просто живи и бери у меня всё, что только возможно.
Вперед.
Твоя (и ничья больше!) Жизнь.

Կատուն



Շատ տարիներ առաջ մեր բակում մի կատու էր ապրում:  Շենքի բնակիչները նրան չէին սիրում: Հիվանդ և տանջված, նա այս կյանքում սովոր էր միայն երեք բան անել` պայքարել, աղբ ուտել և սիրել: Այս երեք երևույթները այնքան խորը հետքեր էին թողել կատվի վրա, որ նույնիսկ զարմանալի էր, թե ինչպես է նա այդքան դաժան միջավայրում կենդանի մնացել: Մի աչք ուներ միայն, իսկ մյուսի փոխարեն մի սարսափելի վերք էր, որը ստիպում էր շենքի բնակիչներին ամեն անգամ կատվին տեսնելիս զզվանքով գլուխ թեքել: Նույն կողմից բացակայում էր նաև մի ականջը, իսկ ձախ թաթը, որը ջարդվել էր որոշ ժամանակ առաջ, այնքան անհասկանալի անկյունի տակ էր թեքված որ թվում էի թե կատուն անընդհատ ուզում է ձախ թեքվել:  Պոչ էլ չուներ:

Եթե  նրա մարմինը պատված չլիներ  բազմաթիվ վերքերով և սպիերով, ապա կարելի էր ասել, որ նա սպիտակ մռութով շագանակագույն կատու էր: Բոլորը, նայելով կատվին, չէին էլ փորձում իրենց զզվանքը թաքցնել: Բակի երեխաներին արգելված էր կատվին կպնել:  Մեծահասակները քարեր էին նետում նրա կողմ:  Ջրում էին խողովակից, դռնով լղճում նրա թաթերը, երբ  նա փորձում էր ինչ-որ մեկի տուն մտնել:
Կատուն դիմանում էր: Ինչ էլ չանեին մարդիկ, նա դիմանում էր: Չեր փախչում, չեր փորձում պատասխան տալ, ճանկռել:  Եթե ջրում էին, նա խելոք կանգնում էր ջրի հոսքի տակ, մինչև որ այդ զբաղմունքը չեր հոգնեցնում մարդկանց:  Եթե նրա կողմ իրեր էին նետում, նա մոտենում էր և զգուշությամբ, վախենալով քսվում էր  մարդկանց ոտքերին,  մլավում էր, կարծես խնդրում էր, որ գոնե մի փոքր ուշադրություն դարձնեն իր վրա, շոյեն, սիրեն: 
Կատուն չեր հասկանում, թե ինչի  են մարդիկ այդպես իրենց պահում: Ինչ ՞ էր արել այս փոքրիկ կենդանին այդ հսկայական, ուժեղ մարդկանց:  Չէ ՞ որ կատուն սիրում էր մարդկանց: Ինչ էլ նրա վրա չնետեին, նա միևնույնն է շարունակում էր հավատալ, որ կգա մի օր, երբ մարդիկ չեն զզվի իրենից: Կգան, կշոյեն, կսիրեն: Բակի երեխաները կխաղան նրա հետ, և նա կլինի փողոցային կատուներից ամենաերջանիկը: Կատուն հավատում էր: Ասում են, որ հույսը վերջինն է մեռնում, մանավանդ երբ գտնվում ես այնպիսի մի վիճակում, որ ավելի լավ  է ընդհանրապես ոչ մի հույս չլիներ: Չէ, կատուն չէր հանձնվում: Ինչ էլ լինի, նա երբեք չեր կորցնում իր հույսը, հույսը մարդկայնության և բարության հանդեպ: “Ինչի ՞ ինձ չեն սիրում, չէ ՞ որ ես նրանց սիրում եմ:”-մտածում էր խեղճ կատուն:

Մի կորցրեք իրար, մարդուկներ


Լինում են , չեն լինում, այս աշխարհում, երկու փոքրիկ մարդուկներ են լինում`տղա և աղջիկ: Եվ նրանք երազանք են ունենում: Նրանք իրարից շատ հեռու են լինում: Այնքան հեռու, որ դուք անգամ չեք էլ կարող պատկերացնել: Բայց օրերից մի օր, այս մարդուկներից մեկը զգում է, որ ինքը միայնակ է: Չի հասկանում, թե ինչից է: Նա , անգամ չգիտի, որ ինքը միայնակ չի: Այդքան հեռվում, նրա նման ևս մեկ փոքրիկ մարդուկ կա, ով նույնպես չգիտի, որ նա գոյություն ունի: Եվ նրանք շարունակում էին այդպես ապրել, միայնակ, չհավատալով, միմյանց գոյությանը :


Անցնում են տարիներ: Մարդուկները սկսում են հարմարվել աշխարհին, տեսնում են, այն ամենը , ինչ բոլորը, զգում են այն, ինչ բոլորը, մարդուկները ուղղակի դառնում են սովորական: Եվ հենց այդ պահին էլ մարդուկները, դառնում են մարդ: Սովորական մարդկանց նման ևս երկու հոգի են ավելանում աշխարհում: Նրանք արդեն մոռանում են իրենց երազանքները: Ոչ ոք դա անգամ չի էլ նկատում: Նրանք սկսում են ապրել բոլորի նման, սկսում են սիրել, տանջվել, լացել, ժպտալ, սկսում են ուղղակի գոյատևել: Բայց, օրերից մի օր նրանք հանդիպում են: Հեռավոր, ինչ որ անապատում, որտեղ ուրիշ ոչ ոք չի ապրում: Բոլորից հեռու, որտեղ մարդիկ կարողանում են ուղղակի մարդուկներ դառնան: Հանդիպում են, նայում իրար աչքերի մեջ, թողնում և հեռանում: Անգամ չեն էլ հասկանում, թե հենց այդ պահին, ինչ կատարվեց: Իսկ, այդ վայրկյանին, տիեզերքում ինչ-որ մի բան փոխվեց: Ինչ որ փոքրիկ մի բան, որը այնքան հսկայական էր ,որ ոչ ոքի կողմից չնկատվեց: Մարդիկ անցան իրար կողքով: Մարդիկ շարժվեցին առաջ: Անապատը դարձավ քաղաք, լիքը տարբեր տեսակի մարդկանցով: