Կատուն



Շատ տարիներ առաջ մեր բակում մի կատու էր ապրում:  Շենքի բնակիչները նրան չէին սիրում: Հիվանդ և տանջված, նա այս կյանքում սովոր էր միայն երեք բան անել` պայքարել, աղբ ուտել և սիրել: Այս երեք երևույթները այնքան խորը հետքեր էին թողել կատվի վրա, որ նույնիսկ զարմանալի էր, թե ինչպես է նա այդքան դաժան միջավայրում կենդանի մնացել: Մի աչք ուներ միայն, իսկ մյուսի փոխարեն մի սարսափելի վերք էր, որը ստիպում էր շենքի բնակիչներին ամեն անգամ կատվին տեսնելիս զզվանքով գլուխ թեքել: Նույն կողմից բացակայում էր նաև մի ականջը, իսկ ձախ թաթը, որը ջարդվել էր որոշ ժամանակ առաջ, այնքան անհասկանալի անկյունի տակ էր թեքված որ թվում էի թե կատուն անընդհատ ուզում է ձախ թեքվել:  Պոչ էլ չուներ:

Եթե  նրա մարմինը պատված չլիներ  բազմաթիվ վերքերով և սպիերով, ապա կարելի էր ասել, որ նա սպիտակ մռութով շագանակագույն կատու էր: Բոլորը, նայելով կատվին, չէին էլ փորձում իրենց զզվանքը թաքցնել: Բակի երեխաներին արգելված էր կատվին կպնել:  Մեծահասակները քարեր էին նետում նրա կողմ:  Ջրում էին խողովակից, դռնով լղճում նրա թաթերը, երբ  նա փորձում էր ինչ-որ մեկի տուն մտնել:
Կատուն դիմանում էր: Ինչ էլ չանեին մարդիկ, նա դիմանում էր: Չեր փախչում, չեր փորձում պատասխան տալ, ճանկռել:  Եթե ջրում էին, նա խելոք կանգնում էր ջրի հոսքի տակ, մինչև որ այդ զբաղմունքը չեր հոգնեցնում մարդկանց:  Եթե նրա կողմ իրեր էին նետում, նա մոտենում էր և զգուշությամբ, վախենալով քսվում էր  մարդկանց ոտքերին,  մլավում էր, կարծես խնդրում էր, որ գոնե մի փոքր ուշադրություն դարձնեն իր վրա, շոյեն, սիրեն: 
Կատուն չեր հասկանում, թե ինչի  են մարդիկ այդպես իրենց պահում: Ինչ ՞ էր արել այս փոքրիկ կենդանին այդ հսկայական, ուժեղ մարդկանց:  Չէ ՞ որ կատուն սիրում էր մարդկանց: Ինչ էլ նրա վրա չնետեին, նա միևնույնն է շարունակում էր հավատալ, որ կգա մի օր, երբ մարդիկ չեն զզվի իրենից: Կգան, կշոյեն, կսիրեն: Բակի երեխաները կխաղան նրա հետ, և նա կլինի փողոցային կատուներից ամենաերջանիկը: Կատուն հավատում էր: Ասում են, որ հույսը վերջինն է մեռնում, մանավանդ երբ գտնվում ես այնպիսի մի վիճակում, որ ավելի լավ  է ընդհանրապես ոչ մի հույս չլիներ: Չէ, կատուն չէր հանձնվում: Ինչ էլ լինի, նա երբեք չեր կորցնում իր հույսը, հույսը մարդկայնության և բարության հանդեպ: “Ինչի ՞ ինձ չեն սիրում, չէ ՞ որ ես նրանց սիրում եմ:”-մտածում էր խեղճ կատուն:

Մի անգամ կատուն փորձեց ընկերանալ հարևան բակի շների հետ: Շները նրան գզզեցին: Կատուն մլավում էր ցավից, օգնություն խնդրում, բայց բակում ոչ մեկը չեր մոտենում նրան:  Պատուհանից բարձր մլավոց լսեցի: Թվում էր թե նրա տխուր կյանքը արդեն մոտեցել է ավարտին:  Նրա մեջքը, թաթերը և մռութը թարմ վերքերով էին պատված:  Վազեցի մոտը: Գրկեցի: Զգուշությամբ, որ ավելի չցավացնեմ: Նրա ոսկեգույն աչքը  թեքվեց իմ կողմ: Մլավեց: Ինչքան զգացմունք կար այդ մի մլավոցում: Ինչքան ցավ: Ինչքան տանջանք: Բայց այս ամենի հետ մեկտեղ, ինչքան սեր, նվիրվածություն: Այդ մի մլավոցով, կատուն, կարծես շնորհակալություն էր հայտնում ինձ: Սիրտս ճմլվեց: Սկսեցի լաց լինել:  Ինձ թվաց, որ հիմա իմ գրկում այս աշխարհի ամենանվիրված կենդանիներից մեկն է: Ամուր գրկեցի: Ամուր գրկեցի և սկսեցի քայլել դեպի տուն: Կատուն չեր շարժվում: Չեր փորձում կծել, կամ ճանկռել:  Ուշադիր նայում էր ինձ իր ոսկեգույն աչքով, համոզված լինելով որ ես կփրկեմ նրան:
 Եվ ես փրկեցի: Կերակրեցի նրան, ամուր փաթաթեցի տաք ծածկոցով, և նա քնեց: Առավոտյան, երբ արթնացա, նա այնտեղ չէր: Ինձ թվաց, որ փախել է, երևի, թե վախեցել էր ինձանից: Միգուցե երկար ժամանակ սովոր չլինելով մարդկային ջերմությանը, նա անգամ մոռացել էր, թե դա ինչ է նշանակում: Դուրս եկա փողոց: Նայեցի շուրջս: Նա չկար: Բարձրացա վերև, բացեցի սենյակիս դուռըհանկարծ ինչ որ հարազատ մլավոց զգացի, ժպտացիհասկացա, որ նա այստեղ է: Հնարավոր է, դուք անգամ չհասկանաք, թե դա ինչ է նշանակում լսել մի փոքրիկ կատվիկի ձայնը, երբ դու նրան ընդամենը մեկ օր ես քեզ մոտ պահել: Դա երջանկությունն է, հասկանալ, որ ինչ որ մեկի համար դու շատ կարևոր ինչ որ բան ես արել, որ դու փրկել ես ինչ որ մեկին, որ կարողացել ես այս աշխարհում ևս մեկ էակի, թեկուզ այդքան փոքրիկ, բայց կարողացել ես ցույց տալ, որ բարությունը դեռ ապրում է
Եվ մենք շարունակում էինք ապրել հենց այդպեսմենք երջանիկ էինքև որքան էլ ձեզ տարօրինակ թվա, բայց ես այլևս միայնակ չէիմենք լրացնում էինք միմյանց, մենք խաղում էինք իրար հետ: Դա , այնքան անիրական էր, որ ամեն ինչ կարծես գոյություն չուներ: Ամեն ինչ, մի տեսակ շատ կատարյալ էր: Իսկ մարդիկ ասում էին, որ այս կյանքում ոչ մի կատրայալ բան չի լինում: Եվ ես հավատցի նրանց:
Օրերից մի օր ես գնացի: Գնացի հեռու: Ստացվեց այնպես, որ գնացի շատ պատահաբար, առանց ինչ որ մեկին հրաժեշտ տալու: Լավ հնարավորություն էր ընձեռվել և այդ պահին ես տեսնում էի միայն այդ հնարավորությունը: Մոռացա բոլորին, թողեցի ամեն ինչ և գնացի: Չմտածեք, թե ես անհոգի մարդ եմ, դրա համար այդպես վարվեցի: Ուղղակի այդ պահին, դա ինձ ճիշտ թվաց: Այդպիսի հնարավորություն տրվում էր կյանքում մեկ անգամ: Ես կարող էի իրականացնել իմ երազանքերը: Եվս մի քանի քայլ առաջ էի շարժվելու դեպի այն: Գնացի
Անցավ որոշ ժամանակ: Շատ երկար ժամանակ: Ես ստիպված էի հետ գալ: Երազանքիս բույրը արդեն մարել էր: Ինչ որ մի բան չստացվեց: Չհասկացա, թե ինչ, կամ ինչու, բայց ինչ-որ մի  բան չստացվեց: Ես եկա, բացեցի սենյակիս դուռը , ներս մտալռություն էր, ոչ ոք չկար: Ինձ թվաց, որ ինչ որ մի բան պակասում էր այստեղչգիտեմ, մի տեսակ դատարկություն էրմոտեցա և պառկեցի բազմոցին: Փակեցի աչքերս: Եվ հանկարծ զգացի իմ փոքրիկ կատվիկի շնչառությունը, նրա ձայնը
Այնտեղ, անկյունում, մի փոքրիկ կատու նստած տխուր մլավում էր: Նա հիվանդ էր, զգացվում էր, որ արդեն ուժ չունի: Վերջին ուժերը ծախսում էր  ինձ դիմավորելու համար: Նայում էր աչքերիս: Ինձ թվաց, որ նա ժպտում էր: Երևի, թե նա այնքան երջանիկ էր, որ ես այստեղ էիվերջ, ահա և վերջ: Նա կարող էր հանգիստ գնալ այստեղից, նա այսքան ժամանակ ինձ էր սպասելայս աշխարհում միակ մարդուն, ով որ նրան չէր անտեսել
Եվ ես արտասվեցի, արցունքները աչքերիցս գլոր-գլոր իջնում էին ցած: Չհասկացա էլ , թե ինչու այսպես եղավ, չհասկացա, ինչու այսքան տխրեցի, չհասկացա, թե ինչու լաց եղա: Բայց սիրտս ճմլվում էր: Սրտիցս ուղղակի արյուն էր կաթում: Միայն հետո, ես հասկացա, որ դավաճանել էի այս կյանքում ինձ ամենամոտ էակին: Մոռացել էի նրան և գնացելմիայն հետո, երբ արդեն շատ ուշ էր
Ես շատ տխրեցի, երբ դու գնացիր: Երևի, թե շատ կարևոր գործեր ունեիր: Երևի, թե դու պետքա գնայիր քո երազանքի հետևից: Ես քեզ կսպասեմկսպասեմ այստեղ, որքան որ պահանջվիԵս այստեղ կլինեմ, երբ դու վերդառնաս, տեսնես ինձես այստեղ կլինեմ, որ  վազելով գամ, տեսնել քեզ, գրկեմ և ամուր համբուրեմԵս քեզ շատ եմ սիրումԴու ինձ սովորեցրեցիր ապրել, սիրելդու ինձ նկատեցիր ամբոխի միջիցԵս շնորհակալ եմ քեզանից ամեն մի ապրածս վայրկյանի համար քեզ հետ, շնորհակալ եմ ամեն մի թափածս արցունքի, շնորհակալ եմ ամեն մի սիրո վայրկյանի համար, որ ապրել եմ քեզ սպասելովես ոչնչի համար չեմ զղջում, ուղղակի մի բան եմ խնդրումգոնե ևս մեկ անգամ քեզ տեսնեմ, նոր մահանամՄիայն դաշնորհակալություն, որ սովորեցրեցիր ինձ ապրել….”
Երեկո, նամակ, դատարկ դեղատուփ և մի ամբողջ սիրո պատմությունայնքան իրական, որ այդքան անիրական  էր թվում...






Գրել ենք ես ու Վահան Խաչատրյանը  :)
Միու~

8 comments:

  1. բլին լացս եկավ :// ապրեք, շաա՜տ լավն էր... իրոք հուզիչ ու խորը պատմություն :Ճ

    ReplyDelete
  2. մերսի Դավ ջան :) ու մի լացի :)

    ReplyDelete
  3. hrashq araracner en,es ashxarhum mnacac miak hrashqn en...

    ReplyDelete
  4. Իմ լացն էլ եկաաաաաաավ :) Լուրջ լավն էր

    ReplyDelete
  5. Հոյակապ էր,Respect!!!!!!!!!!
    Պայքար Չախոյան,
    http://payqarphotos.wordpress.com/ բլոգն եմ վարում

    ReplyDelete
  6. Прекрасно пишете... Затрагивает глубины души....

    ReplyDelete
  7. Inch lav patmytun er , shaaat el irakaaaaaaaaan ,,,

    ReplyDelete