Տպավորություններ


Բարև հայեր :)
Վերջապես հասա իմ նոթբուքին:  Ոնց որ հարազատ անկյուն լինի էս անծանոթ միջավայրում:
Թռիչքն ահավոր էր:  Դե պատկերացրեք` 6 ժամ դեպի Փարիզ (ինչն իմ համար նորություն չէր), դրանից հետո էլ  11 ժամ դեպի ԱՄՆ:  Միակ փրկությունը ֆիլմերն էին, չնայած 4րդ ֆիլմից հետո 5րդը արդեն չէր ընկալվում: Ընդհանուր ճանապահրը մոտավորապես 20 ժամ խլեց:
Պապաիս տեսա վերջապես, շատ էի կարոտել:  Օդանավակայանից տուն գնալուց անհնար էր հայացքը մեքենայի պատուհանից թեքել: Սիրուն ա շատ: Քաղաքը ոնց-որ 2 մասի բաժանված լինի: Մի մասը փոքր տնակներ և այգիներ են, իսկ մյուս մասը` բարձրահարկ շենքեր, օֆիսներ, խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր:  Սիրունա~ մի խոսքով:
Տպավորությունները շատ խառն են: Դեռ մի քանի օր ա անցել ու չեմ հասցրել կողմնորոշվել: Տեսնենք, թե ինչ կստացվի: Դեռ չեմ պատկերացնում ինչ կլինի: Ինչ անել, ինչից սկսել: Ամենինչ շատ խառն ա թվում, նոր, անսովոր:
Կարոտում եմ Երևանը: Չէ, քաղաքը չէ, քաղաքն ընդհանրապես չեմ կարոտում:  Ինձ հարազատ մարդկանց եմ շատ կարոտում: Մի տեսակ դատարկ ա օրս առանց իրանց:  Ինչքան էլ շարունակում ենք համացանցով շբվել, մեկ ա, էն չի:
Շատ եմ ուզում ստեղ ինձ տրված բոլոր հնարավորությունները օգտագործել, որոնք, իհարկե, ավելի շատ են ու ավելի ռեալ, քան Երևանում: Բայց ինչ-որ բանից վախում եմ: Նոր սկզբից երևի, կամ ինչ-որ ուրիշ բանից: Ինքս էլ դեռ չեմ հասկանում, լավ չեմ պատկերացնում թե ինչ ա կատարվում:  Մտքերս ու զգացմունքներս խառնվել են իրար:  Մտածել ա պետք: Ինչով էլ փորձում եմ զբաղվեմ, բայց բացի սօադ լսելուց ուրիշ ոչմիբան չի  ստացվում: Կսկսեմ նկարել մոտ ապագայում:  Մուսաս Երևանում ա մնացել, սպասում եմ ինքն էլ տեղ հասնի:
Ու սենց... Դեռ այսքանը: Կատուն բոլորիտ գրկում ու պաչում ա :
Միու~
Չէ, ավելի ճիշտ արդեն
Meow~ 

3 comments:

  1. Ան ես գիտեմ, որ մուսատ եմ, բայց ցավոտ տեղերիս մի կպի էլի, հոգով սրտով հետդ եմ, տակ չտո ու տեբյա վսյՕ պալուչիտսյա :ԴԴԴԴ
    Կարոտել եմ համել լիքը, օրը 2 անգամ ասում եմ քեզ, բայց ափսոս դրանից ոչ մի օգուտ ((((
    Ու ես գիտեմ, որ քո մոտ ամեն ինչ էլ լավ կլինի, դուխով եղի :* ԼԱՎ ՅՈՒ <3

    ReplyDelete
  2. Աննն, այ Ան, լավ սպասի անգլերեն գրեմ :D In the end everything will be OK. If it's not OK, it's not the end ... ;) :****

    ReplyDelete