ԼԱ

Սիրեցի էս քաղաքը: Ամբողջ սրտով սիրեցի:
Ինչքան էլ չբողոքեմ, չնեղվեմ, մեկ ա գիտեմ` իմ քաղաքն ա: 
Սառը: Կապույտ: Անտարբեր: Մեծ: Հսկայական: 
Որ Երևանում էի ապրում դեռ, մի քանի տարի առաջ էր, մտածում էի "Բա իմ տեղը որտեղ ա? Այստեղ չի հաստատ, բա տեսնես որտեղ ես ինձ կզգամ ինչպես տանը? Ինչպես ինձ մի շատ հարազատ վայրում?"
Նեղ փողոցներ: Ծառեր: Բարձր շենքեր: Կապույտ երկինք: 
Թվում ա թե երկինքը ավելի կապույտ ա, քան Երևանում: "Գժվել ես, կատու, նույն երկինքնա"-դուք ինձ կասեք... Բայց չէ: Երբ ինչ-որ բան հարազատ ա լինում, մի ուրիշ ձև ես տեսնում ամենինչ:
Նոր հասկացա: Ավելի շուտ հիշեցի: Ոնց կարող էի երկար տարիների երազանքսներս մոռանաի:
 "Անահիտ, զարթնի, էս ա քո իրականությունը:"
Անհնար էր միշտ թվացել: Մտածում էի այդպես էլ երազանք կնմա: Կանցի կգնա, կհամակերպվեմ, որ չստացվեց, չկարացա:
Չէ: Կարամ: Ու կանեմ:
Սիրում եմ իմ քաղաքը:

2 comments:

  1. Ուրիշների նման հայրենասեր չդառար էլի երկիրը լքելուց հետո:

    ReplyDelete