Հիշողություն


Երեկոյան ժամերին էր. գիրքս փակեցի, ասես վերջին անգամ հին թերթերի իմաստուն հոտը շնչեցի. ժպտացի:
Ոտաբոբիկ էի,դուրս եկա պատշգամբ:
Քամի էր.մազերս վազում էին մարմնիս երկայնքով,իրենց հետ բերելով գալիք անձրևի թարմությունը:
Մեկ-երկու րոպե անց երկնքից անձրև մաղեց: Խելքիս փչեց դուրս գալ տանից, հենց այդպես ոտաբոբիկ, մորս գործած ծաղկաշատ շալը ուսերիս:
Քայլում էի ինձ այնքան ծանոթ ճանապարհով, բայց թվում էր , թե գնում էի դեպի անհայտություն, էնպիսի մի զգացում էր ,ասես կույր մարդը կքայլեր անտառում մոլորված:
Ոտքերս էին թելադրում ինձ` ուր գնալ, անկարող էի ինչ-որ բան զգալ կամ թե հասկանալ:
Միայն շարժս էի զգում, թեթև,լ ողացող շարժս:
Միտքս զբաղված էր, արագ-արագ հյուսում էր տարբեր հեքիաթներ ` կազմված մեկ նախադասություններից:
Ուզում եմ կրկին նրա շնչառության մեղեդին լսել
Մկանուտ ձեռքը սեղմել ու համբուրել
Կապտականաչ աչքերը փակել ու իմ տաք շուրթերով հպվել
Սերը նման է երկնքից թափվող անձրևի ` չես հասցնում նրան բռնել ու պահել
Սերը նման է հյուսիսից եկող քամու ` նրա սառնությունը քո մարմինը իրենով է անում, բայց դա տևական չի լինում
Մտքերիս մեջ խորտակված և անգամ օգնության համար ձայն ու ծպտուն չհանած, ես չնկատեցի ,թե ինչպես հասա մի այգի ` մեր այգին, ու հասցրի անգամ հարմար տեղավորվել նստարանին ` մեր նստարանին:


No comments:

Post a Comment