July

Աաաաաա~ ամառ, պրիտառմազի :Դ բան չենք հասցնում հասկանալ :Դ
Հունիսը թռավ, չհասցրեցինք ասել "ուռաա~ ամառ ա եկել". Մի տեսակ ահավոր արագ ա վերջերս սկսել ժամանակը թռնել, չեմ նկատում ոնց ա անցնում, ինչ ա լինում էտ ընթացքում:
Զբաղված եմ մենակ հետագայի համար պլաններ կազմելով, մանրից մոտենալով էտ պլաններին, իսկ ներկան անցնում գնում ա մատերիս արանքով, ոնց որ իմը չլինի:
Բա որ իմը չի, բա էլ ումն ա? Ում կյանքով եմ ես հիմա սենց անգիտակցաբար ապրում,ում երազանքների/նպատակների հետևից եմ ընկած?
Մի տեսակ սկսել եմ ինքս ինձ չճանաչել: Հաճախ մտածում եմ "բայց մի րոպե, ես սովորաբար սենց իրավիճակում ինչ կանեի..." ու իմաստը կայանում ա նրանում, որ դա ինձ դուր ա գալիս :Դ Իմ կարծիքով մարդիկ չեն փոխվում: Փոխվում են կարծիքները, իրավիճակները, պահվածքը, կարող ա նաև մտածելակերպը: Բայց մարդիկ չեն փոխվում:
Ես էլ չեմ փոխվել: Ուղղակի պահի տակ ինձ չեմ ճանաչում :Դ
Միու~