Երազի հետքերով Մաս 1

Դանդաղ վեր եմ կենում գետնից, փորձելով հիշել, թե ինչ է պատահել: Ոնց եմ ստեղ հայնտվել? Որտեղ եմ ընդհանրապես?
Մեծ, հսկայական սենյակ: Քամի, վառարան, փայտե հատակի ճռռոց: Եվ լռություն:
Փորձում եմ հիշել, լարում եմ բոլոր զգայարաններս: Չի ստացվում: Մթություն: Անհայտություն:
Քայլում եմ սենյակով մեկ, փորձում գտնել ծանոթ իրեր: Կամ ինչ-որ բան: Գոնե ինչ-որ բան:  Այ եթե պատերը մոխրագույն չլինեին բավականին հաճելի սենյակ կլիներ-մտածում եմ ես, հերթական անգամ շրջելով սենյակում: Վառ կարմիր գույնի վարագույրներ կախված հսկայական պատուհաններից,  կաշվե կահույք, փայտե պահարան, լցված հին գրքերով: Եվ մոխրագույն պատեր: Ճնշող պատեր, որոնք կարծես թե իրենց մեջ են քաշում սենյակի ողջ գույները, տաքությունն ու գեղեցկությունը:
Չէ, ստեղ ոչինչ չկա-մտածում եմ ես, շարժվելով դեպի դուռը:
Դուրս եմ գալիս:
Մեկ այլ սենյակ:  Ծանոթ սենյակ: Ես այստեղ եղել եմ: Շատ շուտ: Լույսերն անջատված են և շատ ցուրտ է, չնայած որ ես սովոր էի տեսնել այս սենյակը վառ լուսավորված և մարդկանցով լի: Առաստաղից կախված փոքրիկ ջահը տարորինակ շողքեր է նետում պատերին նկարելով երևակայությունը գրգռող պատկերներ:
Դուռն է ճռռում, ու չգիտեմ ինչի ես զարմացած չեմ որ սենյակի մեջտեղը կանգնած է ինչ-որ մեկը:


Կշարունակի Ստելլա Բարսեղյանը <3

No comments:

Post a Comment