Երազի հետքերով Մաս 2


    • Սկիզբը կարդում ենք այստեղ.
      Ավարտեց Ստելլա Բարսեղյանը.


      Անտանելի մթություն,մեջը կանգնած մեկը, իսկ այդ մեկը, մեկը ,որ բնավ անծանոթ չէ: 
      Ծանոթ է նաև այդ մեկի բույրը,ոչ-ոչ,դա օծանելիք բույր չէ, դա նրա մարմնի բույրն է,որ ինձ շտապում է անդունդ գլորել:
      Մոխրագույն այդ բույրը,որ միշտ էլ քթիս ծայրին է եղել,այօր ինչպես երբեք ինձ շատ մոտ է,շատ մոտ է ու էդպիսով շատ սարսափազդու:
      Մեկ քայլ եմ անում,երկու,երեք,երկարացնում եմ ձեռքս,դիպա, ես նրան դիպա:
      Չեմ զգում ոչինչ, ասես մատներս կորցրել են շոշափելու ու զգալու իրենց կարողությունը, սուր ծակոց եմ միայն զգում մատներիս ծայրերին:
      Փորձեցի ավելի մոտենալ, այն չնչին բանն էլ ,որ զգում էի,հանկարծ վերացավ:
      Լսում էի միայն ոտնաձայներ, ոտնաձայներն էլ էին անգամ ծանոթ:
      Գնում էի ականջս այդ ձայնին դրած,լարվել էի ամբողջ մարմնով, դողում էի,այդպիսի լարվածություն անգամ հարսանեկան առաջին գիշերը չէր եղել մոտս, սա ավելին էր քան լարվածությունը:
      Հանկարծ ևս մի դուռ դեմքիս բացվեց, փոքր ինչ լուսավոր էր, բայց պատկերը կրկին աղոտ էր:
      Նկատեցի,հեռվում նստած էր սևազգեստ մի տղամարդ,այդ նույն բուրմունքով տղամարդն էր, վազեցի նրա մոտ, ինչքան մոտենում էի նրան,այնքան նա հեռանում էր,կարծես զգուշացներ ,որ լավ բան չի սպասում ինձ,իսկ ես համառորեն ավելի էի արագացնում քայլերս.
      Լսվեց բարձր ճչոց.
      Հևիհև վազող այդ աղջնակը չկարողացավ ժամանակին կանգ առնել և ընկավ անդունդը:Մարմինը հավասարվեց հողին,ամեն ինչ գորշ էր այնպես,բայց նրա գեղեցիկ դեմքին դեռ հարցական ժպիտն էր լողում:
      Միայն սևազգեստ այդ տղամարդը մոտեցավ նրան,գրկեց հալչող մարմինը նրա ու տարավ պարտեզ,ծիածանաշատ մի պարտեզ.ամբողջ ճանապարհին կրկնելով. "Սա մի սարսափ երազ է աղջիկս,դու շուտով կարթնանաս,չես հիշի ոչինչ,կլինես փոքր ինչ վախեցած,բայց մի բան քո գիտակցության մեջ անպայման կտպվի ` Պետք է ժամանակի հետ ընկերանալ, նա է կյանքում քեզ քո քայլերը թելադրում:"

No comments:

Post a Comment