Շարունակություն


Սկիզբը կարդում ենք այստեղ.
Ավարտեց Ստելլա Բարսեղյանը.


Անձրևի կաթիլները դղրդոցով բախվում էին լուսամուտին,ինչպես կատվի մտքերը նրա գլխում էին զրնգում:
Կատուն ,ասես ոչինչ էլ չէր եղել, նստած էր իր տեղում,թագավորական կեցվածք ընդունած այդ կենդանին,որ մարդուց էլ ավելին էր տեսնում, լավ էր հասկանում,որ նա է տերը այս ամենի:
- Փոթորիկ, դրսում փոթորիկ է, ներսումս փոթորիկ է, իսկ այդ գորշ կենդանին ինձ հետևում է իր ծանր հայացքով:Բայց մի բան ինձ չի թողնում նրան դուրս շպրտել,մի բան ինձ պահում է:
Զզվում եմ կատուներից,- անընդհատ կրկնում էր նա,- զզվում եմ կատուներից:
Իսկ կատուն շարունակում էր նույն հայացքով խոսել նրա հետ. “Դու չես կարող ինձանից զզվել, ես քո մի մասնիկն եմ,ես դու եմ,դու ես եմ, այդ ես եմ քեզ այստեղ պահում, առանց ինձ դու ոչինչ ես, այդ ես եմ քեզ թույլ տալիս իմ սենյակում ապրել, այդ ես եմ ամեն օր քո մտքում գալիս,այդ ես եմ քեզ ապրելու ուժ տալիս”:
- Կատու,կատու,կատու,միայն այս բառը լսելիս դողում եմ,իսկ փոթորիկը տրամադրում եմ միայն ավելի վատին:Կատու ո՞վ ես դու, որտե՞ղից ես դու,և ի՞նչ ես ուզում ինձանից դու:
Մինչ նա կմտորեր այս մասին, կատուն կամաց վեր կկենար ու հստակ քայլերով կմոտենար նրան,կպառկեր կողքին,իսկ պոչը կքսմսեր նրա ոտքին:
Մի պահ կտրվելով իրեն անդունդը տանող իր մտքերից նա նայեց ուղիղ կատվի աչքերին,ծանոթ բան զգաց,մի կայծ դուրս թռավ կատվի աչքերից, աչքերը կապույտ էին, երկնքի նման կապույտ, բարձր ու անհասանելի.նույն կապույտը վերջին անգամ նա տեսել էր իր աղջկան հողին հանձնելիս.
Կատրինի աչքերն ուներ կատուն…

1 comment: