Բիթլզ

"Պապ, էն դեղին սուզանավի մասին երգը կդնես?"-ասեց 6 տարեկան Անահիտը:
Հերթով լսում էի բոլոր երգերը: Հիացած: Ուրախ: Փոքր էի, չէի հասկանում ինչի մասին են երգում:
Երևի ինձ երաժշտությունն էր դուր գալիս, ձայները:
Ու էլ չեմ պատկերացնում իմ կյանքը առանց էտ երգերի:
Խմբի մասին չէի ուզում գրեի իրականում:
Երևանում ես ունեի շատ սիրելի ու ինձ հարազատ մի անկյուն, որը կոչվում ա "Բիթլզ փաբ": Պուշկին փողոցի վրա:
Պարզ հիշում եմ, ոնց առաջին անգամ մի քանի ընկերներով մտանք ու ես միանգամից մտածեցի, որ արդեն շատ եմ սիրում էս տեղը:  Այդ ժամին համարյա դատարկ, կիսամութ սենյակը մի տեսակ հանգստություն էր ներշնչում:
Սկսեցի հաճախ գնալ: Առիթներով և առանց, լավ և վատ տրամադրությամբ: Երկրորդ տունս էր դառել արդեն, իսկ "սթաֆ"-ը իմ երկրորդ ընտանիքը: Նույնիսկ տոնածառ էինք զարդարում միասին մի քանի ընկերներով:
Մտնում էի, երեկոյան, ծանր/ուրախ օրվանից հետո, ու արդեն մեխանիկորեն գնում էի սենյակի մյուս ծայրը, ամենափոքր սեղանի մոտ...
Կարոտում եմ Բիթլզը, որի հետ լիքը հիշողություններ են կապված, համ լավ, համ վատ:
Մեծ ու փոքր սեղաններ, կարմիր և սև պատեր, "ծխած" սենյակ: Իմ հարազատ Բիթլզը:

No comments:

Post a Comment