Բարև, դեկտեմբեր

Ուռաա՜, նորից ձմեռ:
Նորից կարելի ա սնոուբոռդ քշել, որը ես չունեմ, ու ձյան մեջ թավալ տալ, որը ես ատում եմ:
Դե ինչ ասեմ, բարև դեկտեմբեր: Քեզ դիմավորեցի դեպռեսված, վերմակի տակ պարկած` Բոուի լսելով: Իհարկե վատ ա, որ դեպռեսված, բայց լավ ա, որ Բոուի լսելով: Այ հիմա էն շաբլոն պահերն էն լինելու, որ վայ, 
ինչ շուտ անցավ էս տարին, վայ հեսա նոր տարի ա:
Ու ես հեչ չեի ուզում որ դու գայիր: Դեպռեսսիաի բուն ես  լռիվ: 
Մի տեսակ ահավոր կարոտեցի ընկերներիս: Մտքովս անցավ, որ հիմա արդեն սկսած կլնեինք գժական պլաններ մտածել նոր տարվա արձակուրդների համար:
Միշտ ձմեռ պապիկից կատու էի ուզում: Չեմ հիշում արդեն մինչև քանի տարեկան եմ հավատացել, բայց հիշում եմ, որ միշտ կատու եմ ուզել: Ու նենց չի, որ հիմա չեմ ուզում: Մի հատ նամակ կգրեմ, կարողա էս տարի նվիրի :Դ

3 comments:

  1. Ան հանգիստ էղի ոչ մի պլան էլ չկաաաաաաաաա, նստել տանը ու անկապ TV նայել...

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. սխալ պատասխան :Դ նստել տանը ու իմ հետ սկայպվել գալուբոյ ագանյոկ նայելով :Դ

    ReplyDelete