Դպրոցական մոծիվներով գրառում


Գիտեք, համարյա ոչմի բան չեմ հիշում իմ դպրոցական կյանքից: Երևի հենց նրա համար, որ էս 4 տարվա ընթացքում փորձել եմ ինչքան հնարավոր ա հեռու խցկել էտ հիշողությունները: Չեմ սիրել դպրոցը: Չգիտեմ ինչի: Իհարկե, լիքը լավ ու վատ պահեր ա եղել, ու աշխատել եմ հիշողությունների մեջ մենակ լավ պահերը թողնել...
Բայց մի պահ մնացել ա: 
Իրականում, էտքան էլ դպրոցական պատմություն չի: Ավելի շուտ կոնկրետ մի մարդու մասին պատմություն ա, որով մի տեսակ ուզեցա ձեր հետ կիսվել: 
Հիշում եմ, պարզ հիշում եմ, ոնց որ երեկ լիներ: 
Օգոստոսի վերջն էր, ակտիվ պատրաստվում էի սեպտեմբերի 1ին: Փոխադրվել էի 3րդ դասարան:
-Գիտես, մեր ամենա լավ դասատուներից մեկն ա վերցրել ձեր դասարանը, որպես դասղեկական,-ասեց էտ ժամանակ դեռ դպրոցում աշխատող տատիկս (իմ առաջին դասատուն/դասղեկը պա սավմեսծիծելստվու):
-Հա, ճիշտ ա ասում, ինքը իմ դասղեկն էլ ա եղել,-ասեց մորաքույրս:
Ու տենց, ինձ էնքան էին պատմել իրա մասին, որ ինձ թվում էր, թե ես իրան արդեն շատ-շատ եմ սիրում:
Տենց էլ եղավ: 
Շատ սիրեցի իմ դասղեկին: Հենց առաջի պահից, ողջույնի խոսքերից... Սիրեցի:
Չգիտեմ, երևի ինքն էլ ինձ սիրեց: 
Յուրահատուկ դասատու էր: Միշտ ինչ-որ բաներ էր մտածում, հետաքրքիր կրեածիվ միջոցառումներ կազմակերպում, հանդեսներ...
Ես էլ, մի տեսակ հավեսի ընկած, մասնակցում էի: Ափսոս, որ դասարանում էլ ոչմեկի դուրը էտ ամենը չեր գալիս:
Դե, ինքներդ պատկերացրեք.
Մրցույթներ էր տարբեր կազմակերպում, ԿՎՆ էինք խաղում.. դե տաչնեե, փորձում էինք: Մի տեսակ դրա համար չեր ստեղծցած երևի մեր դասարանը, որտև բոլորի հետաքրքրությունները կտրուկ էտ ամենից տարբերվում էին:
Երևի իմ դպրոցական կյանքի ամենաերջանիկ պահերն էին: Իմ դասղեկի հետ ինչ-որ հետաքրքիր բան մտածել, փորձել իրականացնել:
Է~հ, մոլըդըսծ...
Բայց դե, հո միշտ ամեն ինչ լավ չի լինելու... 
Մարդիկ փոխվում են: Ահավոր են փոխվում, աննկատ, բայց միևնույն ժամանակ կտրուկ, որ չես էլ կարա իրանց ուրիշ կերպ պատկերացնես...
Ափսոսում եմ ահավոր: 
Ինչի? Ինչ եղավ?
Ես փոխվեցի? Չէ: Դա ես կարամ հաստատ ասեմ: Դասարանը փոխվեց? Կարող ա:  Չնայած դա էլ դժվար ինչ-որ էական պատճառ լիներ:
Ինքը փոխվեց: 
Ամեն ինչը իրա մեջ փոխվեց: Չկար էլ էն բարությունն ու ուրախ կրեածիվ հոգին, որը ես շատ էի սիրում:
Լավ, շատ խոսացի:
Ասածս ինչ ա...
Մարդիկ, մի՛ փոխվեք դեպի վատը: Մի՛ չարացեք, կոպտացեք ու մի՛ խաբանեք ձեզ սիրող մարդկանց հույսերը: 
Չէ որ կան այնպիսինները, որոնց համար դուք օրինակ եք ծառայում, ովքեր ձեզ շատ են սիրում ու հարգում:
Հիասթափությունը հեչ լավ բան չի:
Մի՛ փոխվեք դեպի վատը, մարդի՛կ:
Միու~


No comments:

Post a Comment