Դե պատմեմ, լսեք:
"Ոչինչ, կանցնի":
Չոր: Կոպիտ: Անտարբեր: Անհույս: Նույնիկս հոգու խորքում ինչ-որ բան կոտրող, ինչ-որ չափով էլ հուսախաբ անող խոսքեր: "Ոչինչ, կանցնի": Մի վայրկյանում ամեն մի տեսակի զգացմունքները ջարդող արտահայտություն: Ես կասեի դաժան արտահայտություն:
Եղե՞լ եք այնպիսի վատ վիճակում, որ չեք կարողացել նույնիսկ ստիպել ինքներտ ձեզ վեր կենալ առավոտյան անկողնուց: Կամ զգացե՞լ եք այնպիսի մի ցավ, որ թվում ա թե միքիչ էլ ու կկորցնեք ընդհանրապես ինչ-որ բան զգալու ունակությունը:
Կարողա... Տարբեր են լինում իրավիճակները, տարբեր ձև են զգում մարդիկ:
Բայց բոլորիս մոտ էլ տենց պահերին առաջանում ա մոտիկ մարդու հետ կիսվելու ցանկություն, նրանից խորհուրդ լսելու ցանկություն: Պետք ա լինում, որ ինչ-որ մեկը մեզ այդ պահին հանգստացնի, քանի որ ինքներս հանգստանալու ի վիճակի չենք լինում: Ցավից, մտքերից, անորոշությունից, ինչ-որ իրադարձություններից և այլն:
Այ հենց էտ պահին, երբ պատմում ես քեզ տանջող բաների մասին ու մեկ էլ... "ոչինչ, կանցնի"... ու նորից.... "ոչինչ, կանցնի":
Նոր հիասթափություն ու նոր տանջանք: Մթոմ հները քիչ էին:
"Ախր...Ի՞նչը ոչինչ: Ո՞նց թե ոչինչ: Ու ե՞րբ ա անցնելու: Ախր ես հիմա եմ վատ..."-անցնումա մտքովտ էտ բառերից հետո: Եվ իրոք... Փորձե՞լ եք ապագայի մասին մտածել, երբ ներկայում օդ չունեք շնչելու:
Չի ստացվի, չէ՞:
Իմ մոտ չի ստացվում, ինչքան էլ ապագան վառ ու խոստումնալից լինի:
Չի ստացվում:
Հա, բան չունեմ ասելու, իհարկե կանցնի: Ամենինչն էլ անցնումա, թեկուզ և հաճախ մեզանից մի կտոր իրա հետ տանելով...
Բայց... "Ոչինչ, կանցնի":
Մի խնդրանք, ժողովուրդ(դե ում նեռվերը որ հերիքեց մինչև ստեղ կարդալ)...մի խնդրանք.
երբ ինչ-որ մեկը ձեր կարիքն ունի, մի ասեք ոչմի բան. ուղղակի գրկեք: Ամուր գրկեք:
Միու~