Նամակ

Ես քեզ խոստացել էի նամակ գրել:
Հիշում ես, խոսում էինք մի օր, ինչպես միշտ իրար դարդերից կիսվում, ջրիկանում ինչ-որ թեմաների շուրջ, կատակում... ինչպես միշտ, ու երբ որ հարցրեցի թե ինչ քեզ ուղղարկեմ, ասեցիր ոչմիբան էլ մի ուղղարկի, նամակ գրի ինձ: Երկար նամակ, .թուղթ ֆոռմատով, ծրարի մեջ:
Ու տենց խոսք տվեցի որ կգրեմ:
Մինչև այ էս պահը մտածում էի  թե ինչ եմ գրելու: Որտև ինչ որ հնարավոր էր գրել արդեն ֆեյսբուքի չատով գրվել ա: Բա ինչ գրեմ է? Ինձանից պատմելը աբսուրդ ա, ինչ հնարավոր էր պատմել, արդեն պատմել եմ :Դ Բա էլ ինչ? Ինչ կարելի ա գրել էն մարդուն, ում հետ պարտադիր կերպով ամեն օր խոսում ես? Մհմ, բարդ ա.
Դե ես էլ բացի կյանքի իմաստի մասին դեպռեսոտ պաստերից ուրիշ պոստեր գրելու փորձ չունեմ :Դ
Լավ. ինձանից չէ, ուրեմն քեզանից.
Ու քիթ մռութ մի արա :Դ
Սկսեմ երևի Սերժի համերգից? Թե էտքան հեռու չգնամ? :Դ
Չէ, ակտուալ ա սկսել Սերժից:
Մեկ-մեկ թվում ա, որ անհնար ա երկու ահավոր տարբեր մարդկանց միջև ընկերությունը, մինչև որ չի պարզվում, որ իրանք իրականում համարյա իրար կրկնապատկերն են: Դե պիտի ինչ-որ ընդհանուր բան լիներ չէ? Օրինակ Սերժը :Դ
Չգիտեմ ոնց ստացվեց իրականում, ինչից սկսեց, որտև երկուսս էլ մի տեսակ գիտենք, որ Սերժից չի սկսել :Դ Սերժից սկսեր հլը 2 տարի առաջ կսկսեր, Համալիրում :Դ
Մազ ներկել, այո~ :Դ Ես էլ նենց էի սիրում իմ սպիտակ սառոչկան, որ դու ինձ խղճացիր, ու չգիտեմ ինչի գրեցիր ինձ էտ օրը :Դ Մոռացի~ սառոչկաիտ մասին, ինքը հավերժ կապույտ ա մնալու, որտև մեր տան սանուզելը սաղ կարմիր ա :Դ Հա, խնդալու էր ահագին, տխուր, հիստերիկ, բայց իրականությանը մոտ, որ ինչ-որ անկապ թեմայից են մարդիկ դառնում մոտիկ ընկերներ ^_^
Ու ինչ անկապ ստացվեց, որ ես թռա: Ահավոր անկապ, անդուր, մի տեսակ նույնիսկ լոգիկայից դուրս: Մեկը չեղավ ֆռար ասեր "այ դոդ, սենց խառը վիճակը ոնց ես թողում գնաս" :Դ
Չմանրանամ թե ինչը ոնց, ծրար չունեմ մեկ ա, ուղղակի ասեմ, որ էս կես տարվա մեջ ինձ հնարավորինս չափ մտերիմ մարդկանցից մեկն ես դառել: Իրանց բոլորին ճանաչում ես, ու կարաս մի ձեռքիտ մատերի վրա հաշվես:
Զարմանալի ա, որ իմ կյանքում եղել են մարդիկ, ում հետ ես շբվել եմ մի քանի տարիների ընթացքում, ու համարել ինձ մոտիկ ընկերներ, բայց հենց իրանց հետ ես հիմա էլ չեմ շբվում:
Մի քանի տարի? Ինչ մի քանի տարի այ մարդ, ինձ մի անգամ կինո գնալն էլ էր հերիք :Դ
Ես քեզ շատ եմ սիրում, ու էլ մի դեպռեսվի :*
Ու կներես, որ էտքան էլ .թուղթ ֆոռմատ չի :Դ
Ըհը, կատուն ծալումա երևակայական թուղթը ու դնում երևակայական ծրարի մեջ (սխմում փաբլիշ, կարճ ասած :Դ):
Միու~

No comments:

Post a Comment