#մունաթռոժ

Նեռվայնանում եմ:  Ինչի՞ ա ամեն 2րդը իրա պարտքը համարում ինձ կյանք սովորացնի: Ինչի՞ ա բոլոր անծանոթ մարդկանց թվում, որ իրանք կարան ինձ ասեն, թե ես ոնց ապրեմ ու ինչ անեմ: Նեռռռռռվայնանում եմ: Մարդկանց թվում ա, որ ես առանց իրանց խորհուրդների կմեռնեմ, կամ կմնամ զաբոռի տակ: Զզվացրեցին արդեն, հենց ինձ տեսնում են, առաջի 5 վայրկյանից հետո իրանց սուրբ պարտքն են համարում սաղ կյանքս պլանավորեն ու հլը մի հատ էլ զարմանում են, որ ես կարողա իմ սեփական պլանները ունենամ: Էտ ո՞նց: Վաաաայ, ոնց թե, պլաններ ունե՞ս: Ո՞նց թե, արդեն որոշել ես: Չէ, դու չգիտես, դու լավ բաներ չես որոշել, մենք քեզ 5 վայրկյան ա արդեն ճանաչում ենք ու հաստատ գիտենք, թե քեզ էս կյանքից ինչ ա պետք: Չէ, չկա տենց բան, դու նոր ես եկել ստեղ, դեռ շատ բան չգիտես, ու հաստատ չես կարա ճիշտ քայլեր անես: Չէ, չէ, քո որոշածը շատ դժվար ա, դու տենց ապագա չես ունենա: Չէ, մենք ծանոթ ունենք, ինքն էլ էր տենց բան որոշել, ու չի կարողացել:  Ժողովուրդ ջան, կլինի՞ ես որոշեմ, թե ինչն ա իմ համար դժվար, ինչը չէ: Ես ձեր ծանոթը չեմ, որ դուք եզրակացնում եք, որ ես ինչ-որ բան կարամ կամ չեմ կարա:
Ստեղ են ասել, վտֆ՞:
Չե՞ք կարծում, որ եթե ձեր խորհուրդների ու օգնության կարիքը ունենաի կհարցնեի: Կամ կխնդրեի էս կամ էն բնագավառից միքիչ մանրամասն տեղեկություններ տալ:
Թե՞ բոլորի մոտ կարևոր լինելու խիստ ցանկություն ա առաջացել:
Եթե ինչ-որ մարդու կարծիքը իմ համար կարևոր ա, ես հարցնում եմ:
Հասկանում եմ, ուզում եք օգնած լինեք բան... բայց պետք չի ձեր կարծիքը իմ վզին կապել:
Կոնկրետ ոչ մեկին ինկատի չունեմ: Բայց արդեն հասցրել ա ինձ էտ երևույթը իսծերիկաի:
Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ անելու, ու պետք չի ամեն անգամ իմ պլանները լսելուց մասսայական քննադատության ենթարկել: Ես պարտավոր չեմ ձեր ստանդարտների մեջ տեղավորվել, ու անել էն, ինչ  դուք համարուք եք նոռմա: Ես իմ ստանդարտները ունեմ, ու հեչ ցանկություն չունեմ ձեր աշխարհայացքի մեջ տեղավորվել: Մեկ ա, ինչ էլ ասեք, իմն եմ անելու:
Նեռվայնացնելու հետ մեկտեղ մոծիվացնում են սենց երևույթները, ուժ են տալիս ավելի մեծ եռանդով շարժվել դեպի իմ նպատակը:
Որ որոշել եմ, ուրեմն հստակ պատկերացնում եմ իմ հնարավորությունները ու ցանկությունները:
Որոշել եմ, ու կանեմ:
#կատաղածկատու


No comments:

Post a Comment