...

Մոտ մի տարի ա, կամ նույնիսկ մի տարուց ավել, ինչ բլոգիս չեմ կպել:
Ինքս էլ չգիտեմ ինչի, բայց հաստատ գիտեմ, որ հիմա ունեմ առիթ նորից վերադառնալու, քանի որ  ինձ շատ հարազար մի մարդուն ասելու բան ունեմ, ու ֆեյսբուքի ստատուսի մեջ էտքանը տեղ չի անի:
Արդեն 3 տարի ա (հա որ? 3? ճիշտ եմ հաշվում?), որ ինձ էս աշխարհում ամենա-ամենա-ամենա մոտիկ մարդկանցից ես (ու իրանց կարելի ա հաշվել մի ձեռքի մատների վրա): Չգիտեմ անկեղծ ասած, ոնց ես ինձ դիմանում, բայց փաստ ա, արդեն 3(?? :Դ) տարի ա դիմանում ես իմ սաղ նվվոցներին, իսծերիկաներին: Ամենինչին, կարճ ասած:  3 տարվա մեջ քո հետ անց եմ կացրել 2 ամառ, ու չեմ պատկերացնում առանց քեզ մնացած բոլոր ամառները: Առանց չատում նվվոցների,  առանց իրար հույսեր տալու, հանգստացնելու, համոզելու, առանց իրար դժբախտությունների վրա հումոր անելու(:Դ), առանց քեզ գործի պեչենի բերելու,  որ սոված չմնաս սաղ օրը, առանց քո մազի հարդուկի(:Դ), առանց բուռն քննարկումների, վերլուծությունների, առանց երեկոյան զբոսանքների, առանց ձեր տուն գալու,  առանց Ափթաուն գնալու, առանց բոլոր տխուր ու ուրախ պահերի.
Ու էլի մի քանի էջ այ սենց առանցների, որոնցից կեսը հիմա մտքիցս թռել ա. 
Ու կապ չունի որ էտ 3 տարվա մոտ 70%-ը քեզանից հեռու եմ եղել, ու չեմ կարողացել լիարժեք ընկերուհի լինել, որ փորձել եմ հեռվից հեռու քո հետ լինել:
Ու գիտեմ, որ նույնն էլ դու ես իմ համար արել, ու իրականում ոչ մի խոսքեր, ոչ մի պոստեր չեն կարա արտահայտեն թե ինչքան եմ ես քեզ շնորհակալ, որ իմ կյանքի ամենադժվար պահերին միշտ կողքիս ես եղել ու աննկարագրելի օգնել ամեն ինչում: 
Գժական ամառ էր: Ու իմ տոմս առնելու ու գալու պատճառներից մեկը դու էիր( ու կլինես բոլոր եկող ամառներին):
Շնորհավոր Ծնունդտ: Ուզում եմ, որ միշտ լինես սենց բարի, նուրբ: Լինես երջանիկ, անկախ ամենինչից, լինես ուրախ, միշտ լայն ժպտաս ու չհուսահատվես: Իմացի որ ոչմիբան արժանի չի քո տխրության, ու որ կան մարդիկ, ովքեր քեզ անսահման սիրում են:
Ու ինչպես միշտ, մտածածիս ու զգացածիս սկի 90%ը չկարացա գրագետ հայերենով արտահայտեմ :Դ
Գրկում եմ, պինդ:
Միու~





No comments:

Post a Comment