11:11-ի երազանքներ

Բարև բլոգ:
Չէի ուզում սենց սկսել:
Բայց դե, ինչ անեմ, կարիք ունեմ հենց հիմա արտահայտվելու: Կան խոսքեր, որոնք գրել ավելի հեշտ ա, քան ասել, մանավանդ ասել հենց այն մարդկանց, ում որ իրականում ուղղված են...
Զարմանալի երևույթ ա, երբ ամեն ինչ կարծես թե լավ ա, ու մեկ էլ նենց անսպասելիորեն էտ "լավ"-ի զգացմունքը փոխարինվում ա... հմ.. նույնիսկ չգիտեմ ոնց նկարագրեմ. կյանքում մենակ մութ սենյակում առանց օդ եղել եք? հուսով եմ չէ. այ հենց տենց...
Պատահաբար ժամացույցին նայեցի. 11:11 էր: Ու մտքիս միանգամից եկավ մի երազանք:
Իսկ դուք երբ պատահաբար նայում եք ժամացույցին հենց այն պահին երբ թվերը համընկնում են 11:11, երազանք պահում եք? Իմանալով, որ մեկ է,  11:11-ից այն իրականություն չի դառնա, բայց այնքան հույս տվող մի երազանք, որ հավատում եք էտ անտեր 11:11-ին, ինքներտ էլ չգիտեք ինչի...
Փի. Էս. Այ սենց խառը ու ինչ-որ չափով կիսատ գրառում:  Սովոր չեմ դեռ հայերեն արտահայտվել:
Միու~

4 comments:

  1. Ան կարդում եմ, կարծես իմ մտքերը գրած լինես, իմ հետելա տենց պատահում:
    Ես էլ իմանալով, որ ժամին նայելով երազանք պահելը անմիտ բանա, հաճախ երբ դրա կարիքը ունենում եմ, ես էլ եմ պահում երազանք ու մեեեծ հույսով լցվում,որ այն կկատարվի: Ինչ եմ ուզում ասեմ հույսդ չկորցնես :*

    ReplyDelete
  2. հա.. էն որ գիտես անիմաստ բան ա, բայց պետք ա...
    չեմ կորցնի, երևի.. :**

    ReplyDelete
  3. Ան, որ մի բան շատ ես ուզում ու հավատում ես, որ կլինի լինումա ... :)

    ReplyDelete
  4. ինքտ էլ գիտես ինչքան եմ ուզում :)))

    ReplyDelete